
Իտալիայի հարավային ափերի մոտ նավաբեկության հետեւանքով զոհված միգրանտների թիվը հասել է 43-ի։ Այս մասին հայտնել է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը, որը ողջ մնացածներին գտնելու գործողություն է իրականացնում։
Փրկվել է 80 միգրանտ։ Փրկարարների տվյալներով ՝ նավում եղել է առնվազն 120 մարդ։
Ինչպես նշում է Il Messaggero թերթը, ողջ մնացածների վկայությամբ, նավակում եղել է 250 մարդ, ենթադրաբար, նրանք Աֆղանստանից, Իրանից եւ Պակիստանից են:
Ինչպես գրում է ANSA գործակալությունը, զոհվածների մարմինների թվում, որոնք հայտնաբերվել են նաեւ Կրոտոնեի մոտ գտնվող լողափում, շատ են մանկական եւ կանացի մարմինները: