Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է ապրիլի սկզբին այցելել Չինաստան։
«Ես Չինաստան կմեկնեմ ապրիլի սկզբին: Չինաստանը այժմ պետք է օգնի մեզ՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որ վերջինս չօգտագործի ո՛չ միջուկային, ո՛չ քիմիական զենք, ինչպես նաև դադարեցնի այդ ագրեսիան մինչև բանակցությունների սկիզբը»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղությունն անհնար է առանց ռուսական զորքերի դուրսբերման և Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման: