Փետրվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում բախվել են Mitsubishi և Ford Transit շտապօգնության ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում, ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ford Transit-ը հաշվառված է «Իջևան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և շահագործվում է որպես շտապօգնության ավտոմեքենա: