Ֆրանսիայի հարավում մեկնարկել են Orion-23 անվանումը կրող լայնածավալ զորավարժությունները։ Իշխանությունները նշում են, որ սա վերջին տարիների ամենամեծ զորավարժությունն է, որին մասնակցում է մոտ 20 000 զինծառայող:
«Այս զորավարժությունները, որոնք կտևեն ավելի քան երկու ամիս, նպատակ ունեն նախապատրաստել զինված ուժերին ժամանակակից պատերազմի ամենադժվար իրավիճակներին և կկարողանան ցույց տալ, որ մեր բանակն ի վիճակի է հակազդեցություն և տոկունություն ցուցաբերել բարձր ինտենսիվությամբ հակամարտությունում»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն