Sunday, 01 10 2023
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին
16:15
Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային
16:00
Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ
15:45
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
15:30
Հռոմի պապը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին քննարկել Արցախի բռնի տեղահանվածների դրությունը

Վրաստանի «քամելեոնական» խաղը շրջվելու է ոչ թե Հայաստանի, այլ հենց իր դեմ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին Բաքվում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական ընդլայնման հարցեր, ինչպես նաև Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի եռակողմ համագործակցությունը։ «Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են համատեղ վարժանքների և աշխատանքային հանդիպումների ինտենսիվության բարձրացման հարցեր։ Մատիաշվիլին հանդիպել է նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին։ Հասանովն ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության բարձր մակարդակը՝ նշելով այդ համագործակցության կարևոր դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում։

Փորձագետ Արբակ Խաչատրյանը գտնում է, որ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի եռակողմ համագործակցությունը ոչ այնքան Հայաստանի, որքան հենց Վրաստանի դեմ կարող է լինել.«Քամելեոնական խաղը հենց Վրաստանի դեմ կարող է շրջվել։ Նույնիսկ այնպես էլ չէ, որ վնաս լինի Հայաստանին, իրեն՝ լավ կլինի, ցավոք, Վրաստանում այդ գիտակցությունը չկա։ Ադրբեջանն էլ է քայլեր կատարում՝ ինքն իր դեմ։ Եթե մի բան չի ծնվում Թայվանում, կծնվի այս տարածաշրջանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանը կասկածանքով է վերաբերում Վրաստանի համագործակցությանը ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. «Եթե նրանց գոնե ինչ-որ բաներ տվել են, Վրաստանն ի՞նչ արտադրանք ունի, ի՞նչ ուժերով, ումի՞ց են պաշտպանվում։ Այսինքն՝ եթե դա անում են Ռուսաստանի դեմ, դա հենց այն վտանգն է, որ ամբողջ տարածաշրջանը կմտցնի տուրբուլենտության գոտի։ Իսկ եթե անում են՝ անելու համար, պարզապես ձևական,  միևնույն է ամբողջ տարածաշրջանը  դրանով տաք են պահում։ Թեմաներ են ստեղծում, որոնց  ուշադրություն կդարձնի և՛ Իրանը և՛ Իսրայելը»,-նկատեց նա։

Արդյոք Վրաստանը չի հասկանում, որ նմանատիպ քայլերով էլ ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ադրբեջանից ու Թուրքիայից, հարցին ի պատասխան, Արբակ Խաչատրյանն ասաց.«Այնտեղ մի առևտրական նստած իր թիկնապահներին ղեկավարներ է նշանակում։ Քաղաքական դեմքը ո՞նց կարող է այդ ամեն ինչը տանել, այնտեղ քաղաքական դեմքեր չկան։ Արժեքների համար պայքար այսօր չկա։Մարդկային աղետը հասել է այն աստիճանի, որ իր արժեքը չի հասկանում, դառնում է սովորական ու վերացման է գնում։ Մարդկային կյանքը նյութականը պահպանելու համար է, մինչդեռ պետք է հակառակը լիներ։ Այսօր մարդկությունն է վտանգի առաջ կանգնած»։

Մեր զրուցակիցը նշեց՝ քաղաքական դեմքերը պետք է ավելի հեռուն նայեն և ոչ  թե պահով առաջնորդվեն, թե կոնկրետ այդ րոպեին ով ինչ դիրք ունի ու ինչեր է խոստանում.«Ինքը պատասխանատու է իր ազգի համար։Չպետք է մտածի՝ այսօր այս բանն անեմ, ինձ գովեն։ Մենք ահռելի վտանգի տակ ենք  կանգնած, քանի որ այս մտածելակերպն ունեն քաղաքական դեմքերը։ Ի՞նչ կարիք կա այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության գնալ, այդ ի՞նչ զենքի արտադրանքներ ունեն համաշխարհային, ումից են ուզում պաշտպանվել։ Չէ՞ որ դա ամբողջ տարածաշրջանը դնում է վտանգի տակ»։

Դիտարկմանը, թե Հայաստանում կա  մոտեցում, որ եթե Վրաստանն էլ կա այդ համագործակցությունների ձևաչափում, այն մեր դեմ լինել չի կարող, Խաչատրյանը նշեց. «Մեր հին ու նոր «քաղաքական դեմքերը» երբ ինչ-որ քայլ էին կատարում, անպայման գովազդի համար ասում էին՝ մեր դեմ դա արվեց, ինչ է թե պաշտպանեին իրենց թալանը, հետո էլ՝ ապուշությունը։ Հիմա տարածաշրջանը դառնում է ուշադրության  կենտրոն, իսկ այդ պարագայում ինչ-որ բան այդտեղ պետք է կատարվի»,-ասաց նա։

Արբակ Խաչատրյանը նկատեց.«Հիմա պատկերացրեք  նույն տրամաբանությամբ Չինաստանն ու Իրանը զորավարժություններ անեն, ի՞նչ դուրս կգա սրանից։ Իսկ ո՞վ ասաց, որ եթե Եվրոպայի կենտրոնում ժողովրդին չեն խղճում, այստեղ պետք է խղճան։ Չենք քննարկում, թե այս զորավարժություններն ում դեմ են, քննարկենք՝ ինչ է դրանց հաջորդելու»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում