Wednesday, 06 12 2023
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի չմասնակցելը ՀԱՊԿ վեհաժողովին չի ազդի ՀՕՊ համակարգի հետ կապված որոշման վրա
Ընկերությունը բյուջե է վերականգնել 200 մլն դրամ չկատարած հարկային պարտավորություն
Ինչու՞ մինչեւ հիմա չեն հրապարակում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անունները
Վրաստանի քաղաքացիները Հայաստանում տուգանվում են պատգամավորը խնդրում է հարցը լուծել
Պադեզդներում չեն սպանվում, եռաբլուրի հողերը չեն սեփականաշնորհվում. Փաշինյանը՝ Քոչարյանին
Տանզանիա հասնող քոչարյանական գույքի ցանկը կարդալիս դատախազը վատացավ. պատգամավոր
7-րդ դասարանի պատմության դասագրքի ոդիսականը. նախարարը խոստանում է՝ լրամշակումներ կանեն
18:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձյանն ընդառաջ՝ քամին շենքերի, դպրոցների տանիքներ է քանդել, գույքագրվում են նախարար
Հաշմանդամություն ունեցողների համար Հայաստանի շենք-շինությունները հարմարեցված չեն. նախարար
Աջակցությունից կզրկվե՞ն ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները
Էրդողանը վեց տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Հունաստան
Մեկ քայլ ետ, երկու քայլ առա՞ջ
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային

Հարուցված գործերի մեծ մասի դեպքում որոշակի գործարքի են գնում. Ինչ սպասել Վլ. Գասպարյանի փեսայի գործով

Դատախազը 2023 թվականի փետրվարի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքերը չհայտարարագրելու, ապօրինի հարստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ (2012 թվականի մայիսի 6-ին և 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և պաշտոնավարել մինչև 2019 թվականի հունվարի 14-ը), ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017 և 2018 թվականների, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 14-ին իր և իր հետ փոխկապակցված անձանց առկա գույքի և եկամուտների հայտարարագրերում թաքցրել է իրեն պատկանող անշարժ գույքերի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը: Բացի այդ, հաշվետու ժամանակա­հատվածում, Արթուր Գևորգյանն ապօրինի հարստացել է. գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը:

Մասնավորապես՝ Ա.Գ.-ն 2017 թվականի հայտարարագրում չի ներառել (թաքցրել է) Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող, առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերի՝ 2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանի, 2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք բերված՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանի, 2016 թվականի հունիսի 2-ին Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի վրա գտնվող բնակարանի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 30-ին «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019 թվականի փետրվարի 7-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Ա.Գ.-ն կրկին չի ներառել վերը նշված հայտարարագրման ենթակա տվյալները:

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր այն իրավիճակներում, երբ ծանր քաղաքական որոշումներ կայացնելու, որոշակի գործողություններ քողարկելու, մոռացության տալու առիթ կա, իշխանությունը մտածում է ամենալավ տարբերակը, բերում է տարբեր տեսակի հնչեղ անուններով քրեական գործեր: Առայժմ, նրա խոսքով, բավարարվում ենք անուններ հնչեցնելով և պաթոսով քրեական գործեր հարուցելով. «Շարունակությունը գոնե ես չեմ տեսել: Մինչ օրս չենք տեսել ապօրինի գույքի վերադարձ և այս տեմպերով և այս տրամաբանության մեջ դժվար էլ տեսնենք: Ինչպե՞ս հասկանում եմ՝ հարուցված գործերի մեծ մասի դեպքում հետո որոշակի գործարքի են գնում և գործերը փակվում են, կասեցվում են, փակվում են»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ գործող օրենքն է նաև թույլ տալիս գնալ գործարքի. եթե մեղավոր կողմն ընդունում է մեղքը և պատրաստակամություն է հայտնում հատուցել, ինչ-որ գումար վերադարձնել, ընթացակարգն այնպիսին է, որ կարող են գալ հաշտության և քրեական գործը կարճել:

«Ես ուրիշ հարցեր ունեմ. այդ որտեղ են այդ երաշխիքները, որ այդ հաշտությունն ամբողջությամբ օրինական կլինի, այլ տարբերակ չեն աշխատի: Ես նման վստահություն չունեմ: Այսինքն՝ թույլատրելի գործարքից զատ այլ գործարքներ չեն լինի: Եթե դու ունես նպատակ կոռուպցիայի դեմ պայքարելու, հանցավոր գումարները հետ բերելու, դրա համար կան շատ հստակ գործողություններ, որոնք դու պարտավոր էիր անել հեղափոխությունից անմիջապես հետո»,-հավելեց Կարապետյանցը: Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ հայտարարվեց՝ ոչ մի մուկ և ոչ մի ձուկ, մենք, սակայն, ապօրինի գույքի վերադարձ վստահելի ծավալով չունենք:

Իրենց նախորդը, Կարապետյանցի խոսքով, զրոյից կառուցել էր կառավարելի դատական համակարգ, իսկ համեմատաբար նոր իշխանություններն էլ շատ լավ տեղավորվեցին այդ համակարգի մեջ:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում