Saturday, 30 09 2023
20:45
Բուլղարիան մինչև դեկտեմբեր կարգելի ուկրաինական արևածաղկի ներկրումը
20:30
Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր
Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Համահայկական հիմնադրամը կանգնած է բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կողքին
20:00
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում․ կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն
Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Սեդա Սաֆարյանի դեմ այս արշավի իրական պատճառը ՍԴ-ում վերջինիս սկզբունքային գործունեությունն է. Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Վերջին շաբաթներին բոլորին հայտնի քրեաօլիգարխիկ շրջանակներին սպասարկող մի փոքրիկ շրջանակ ուղղորդված արշավ է սկսել փաստաբան, իրավապաշտպան, մեր գաղափարակից ընկեր և համախոհ, իսկ ներկայում Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի դեմ:

Անտեսելով իրավական և բարոյական տարրական կանոնները՝ նշյալ շրջանակի մասնակիցները կեղծ և անհիմն մեղադրանքներ են ուղղում Սեդա Սաֆարյանին՝ իբր վերջինս փաստաբանի արտոնագիրը կասեցվելուց հետո զբաղվել է փաստաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ:

Բացարձակ անհիմն այս պնդումները հիմնավորապես հերքվել են թե՜ Սեդա Սաֆարյանի և թե՛ բարեխիղճ փաստաբանական, իրավապաշտպան և հասարակական շրջանակների կողմից:

Զավեշտալի է, որ երկիրը տասնամյակներ շարունակ լափած, կեղեքած և ծանրագույն պարտությունների հասցրած մարդիկ, ովքեր կամազուրկ իշխանության անգործության պատճառով միայն պատահականորեն դեռ ճաղերի հետևում չեն հայտնվել, մարդու իրավունքների պաշտպանության համար տարիների անխոնջ մարտիկին, իր կյանքն ու առողջությունը հայ ժողովրդի խոցված և բռնադատված խավերի պաշտպանությանը նվիրաբերած մարդուն մեղադրում են այն բանի մեջ, ինչն իրենք են արել ողջ գիտակցական կյանքում՝ խաբել, օրենք շրջանցել և ապօրինի հարստանալ:

Սեդա Սաֆարյանի դեմ այս արշավի իրական պատճառը Սահմանադրական դատարանում վերջինիս սկզբունքային գործունեությունն է, որը փակում է նախկին իշխանությունների ապօրինությունների կոծկման շատ կարևոր մի ատյանի դուռը գողապետերի, գողերի, զեղծարարների և մարդասպանների համար:

Հանուն Հանրապետության կուսակցության անունից դատապարտում եմ Սեդա Սաֆարյանի դեմ ծավալվող կեղտոտ հակաքարոզչությունն ու քրեաօլիգարխիայի բանսարկու վարքագիծը հայտնի իրավապաշտպանի նկատմամբ և անվերապահ աջակցություն հայտնում Սեդա Սաֆարյանին:

Արման Բաբաջանյան
Հանուն հանրապետության կուսակցություն
նախագահ

Լուսանկարում՝ 2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակում՝ Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավի ժամամանակ:

Տիկին Սեդա Սաֆարյանը Շիրինյան-Բաբաջանյան ընտրական դաշինքի երրորդ համարն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում