Լոս Անջելեսի դատարանը երբեմնի ազդեցիկ և հայտնի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 16 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին ռուս մոդելին և դերասանուհուն բռնաբարելու գործով:
Վայնշտեյնն արդեն 23-ամյա պատիժ է կրում նմանատիպ հանցագործությունների համար ՝ հաշվի առնելով արդեն ճաղերի հետևում անցկացրած երեք տարիները, նրան մնում է 36 տարի. տեղեկացնում է BBC-ն։
Դատարանում 70-ամյա կինոպրոդյուսերը հայտարարել է, որ չի ճանաչում իր դեմ հայց ներկայացրած կնոջը և հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները: