Wednesday, 06 12 2023
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին

Գազը սպառվող ռեսուրս է. ուշ թե շուտ փոխարինվելու է արևային էլեկտրաէներգիայով և այլ վերականգնվող միջոցներով

Նախորդ շաբաթ մասնակի խցափակվել էր Հայաստանը սնուցող մայրուղային գազատարը։ Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ եթե այս խնդիրը շարունակական լինի, Հայաստանը կկարողանա իրանական գազը օգտագործել որպես ներքին օգտագործման վառելիք․«ՀՀ-ն գազի խնդիրներ եթե ունենա, կգտնենք այլընտանքային լուծումներ՝ գործող համակարգերին։ Հայաստանի համար կարևորը իր խնդիրները լուծելն է, և Հայաստանը միշտ փնտրելու է լուծումներ տարբեր տեղեր։ Մենք ուզում ենք խնդիրներ չունենանք, բայց խնդիրներ առաջանալու դեպքում մենք պատրաստ ենք բոլոր քայլերը ձեռնարկել խնդիրները լուծելու համար»,-ասել է Գրիգորյանը։

Վերջին շրջանում հաճախ է նշվում, որ Իրանից Հայաստան գազի ներկրման ծավալներն ավելանալու են։

tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գազն ու էլեկտրաէներգիան հանդիսանում են տնտեսության ճյուղերի առաջնային ծախսը։ Տնտեսագետը նկատեց, որ գազի հիմնական սպառումը ՀՀ-ում Ռուսաստանից եկող գազն է, իսկ Իրանից եկող գազը մոտ երկու տոկոս է կազմում, որը «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում է իրականացվում և չի սպառվում ՀՀ-ի կողմից, այն դառնում է էներգիա և հետ ուղարկվում Իրան։

Ընդհանրապես, ըստ նրա, այս խնդիրը մի քանի անկյունից պետք է դիտարկել։

Նախևառաջ՝ մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ, և որպես ԵԱՏՄ անդամ՝ մեզ հնարավորություն է ընձեռվում համեմատաբար ավելի ցածր գներով ԵԱՏՄ ընդհանուր շուկային համապատասխան գազ ստանալ։

Երկրորդ՝ պետք է նկատի ունենալ, որ էլեկտրաէներգիայի տեսանկյունից  արտադրության մեծ մասը, մոտ 40 տոկոսը գալիս է ջէկ-երից, և էլեկտրաէներգիայի արտադրության համար վառվում է գազ, ինչն էլ թանկացնում է էլեկտրաէներգիան։

Երրորդ՝ միջնաժամկետում պետք է լուծումներ որոնել, իսկ երկարաժամկետում պետք է հասկանանք, որ գազը սպառվող ռեսուրս է, և ուշ թե շուտ փոխարինվելու է արևային էլեկտրաէներգիայով և այլ վերականգնվող միջոցներով։

Թավադյանը նշեց նաև, որ մեր էլեկտրաէներգիայի չորս տոկոսն արդեն իսկ արևային է․ «Շատերը արդեն իսկ նոր շենքեր կառուցելիս տանիքին տեղադրում են արևային էլեկտրաէներգիայի կայաններ։ Դրանց քանակը գնալով շատանում է, և ապագայում կարելի է կանխատեսել, որ առաջիկայում տանիքները միանգամից կառուցելու են արևային էլէկտրապանելներով»,-ասաց Թավադյանը։

Նա նշեց, որ ռուսական գազին այլընտրանք  տնտեսական առումով կարող է լինել իրանական գազը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում