
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փետրվարի 22-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վարույթում։ Այս մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև վարույթում Արդարադատության միջազգային դատարանի որոշումների վերաբերյալ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վստահությունը Արդարադատության միջազգային դատարանին, որոնք խնդրել էին լուծել իրենց տարաձայնությունները:
Նա հիշեցնում է, որ դատարանի որոշումները պարտադիր են և վստահում է, որ կողմերը կկատարեն իրենց պարտականությունները՝ ներառյալ կարգադրությանը, որը վերաբերում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելուն։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն աշխատել իրենց երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ և վճռականորեն խրախուսում է կառուցողական երկխոսությունը»,- ասված է հայտարարությունում։