
«Ուկրաինան ու այն երկրները, որոնք հայտարարում են, թե Իրանն իբր սատարում է Մոսկվային սպառազինության մատակարարումներով, մինչ օրս դրա համոզիչ ապացույցներ չեն ներկայացրել», – այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
«Նման փաստաթղթեր չեն ներկայացվել նույնիսկ Իրանից և Ուկրաինայից ժամանած տեխնիկական մասնագետների հանձնաժողովի համատեղ նիստում, որը տեղի է ունեցել Օմանում (2022թ․ նոյեմբեր – խմբ.)», – ասել է Քանանին։
Նշենք, որ Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանը ներկայումս անօդաչու թռչող սարքեր է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար: Մոսկվան և Թեհրանը հերքել են այդ մեղադրանքները։