Friday, 29 09 2023
18:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:00
Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
17:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով

Եվրամիության ղեկավարները խոստացել են «չհանգստանալ» մինչև Ուկրաինայի հաղթանակը

Եվրամիության երկրների ղեկավարները խոստացել են «չհանգստանալ» մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի դեմ հակամարտությունում և նրա տարածքային ամբողջականությունը չվերականգնվի։ Այդ մասին ասված է Եվրոպական խորհրդի անդամ պետությունների տարածած հայտարարության մեջ: ԵՄ 27 երկրների ղեկավարներն ընդգծել են, որ կշարունակեն աջակցել Կիևին զենքի և ռազմամթերքի մատակարարումներով և մշտապես կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա։

«Եվրամիությունը կշարունակի Ուկրաինային տրամադրել քաղաքական, տնտեսական, հումանիտար, ֆինանսական և ռազմական օգնություն, այդ թվում՝ եվրոպական ռազմական արդյունաբերությունից արագ համակարգված գնումների միջոցով: Մենք նաև կօժանդակենք Ուկրաինայի վերականգնմանը, ինչի համար մենք կձգտենք օգտագործել սառեցված և արգելափակված ռուսական ակտիվները՝ եվրոպական և միջազգային իրավունքին համապատասխան», – ասված է հայտարարության մեջ:

«Մեր միջազգային գործընկերների հետ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հաղթի, պահպանվեն միջազգային նորմերը, վերականգնվեն խաղաղությունը և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ նրա պետականորեն ճանաչված սահմաններում, որպեսզի Ուկրաինան վերակառուցվի, և արդարադատությունն իրականանա: Մինչ այդ օրը մենք չենք հանգստանա», – նշված է ԵՄ ղեկավարների հայտարարության մեջ։

Իր հերթին ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը բազմիցս բացահայտորեն խոստովանել են, որ ո՛չ եվրոպական, ո՛չ էլ, առավել ևս, միջազգային օրենսդրության մեջ գոյություն չունեն նորմեր, որոնք նախատեսում են օտարերկրյա պետության սուվերեն ակտիվների բռնագրավման հնարավորությունը:

Սակայն երկու եվրոպացի պաշտոնյաներն էլ հավելել են, որ ԵՄ-ն կորոնի իրավական ձևեր ռուսական այն միջոցների բռնագրավման համար, որոնք կարողացել է սառեցնել և հայտնաբերել: ԵՄ դեսպաններն արդեն հինգերորդ օրն է՝ փորձում են համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Ըստ աղբյուրների՝ նրանք «գործնականում համաձայնության են եկել, բայց դեռ մնում են մի քանի մանրամասներ»։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում