Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրենից բխող բոլոր միջոցառումները ապահովելու մարդկանց, տրանսպորտի և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքի երկու կողմերով: Հայտարարությունում նշվում է, թե միությունը շարունակում է ներգրավված լինել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ: