Տարածաշրջանում ՌԴ-ն ընդհանուր հետաքրքրություններ փնտրելու է այն երկրների հետ, որոնք կարող են ինչ-որ բան իրեն տալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով՝Հայաստանը չպետք է դառնա ՌԴ-ի ու Արևմուտքի միջև ռազմադաշատ, պետք է համագործակցություն բոլոր հնարավոր ուղղություններով․ «Պետք է լինի գիտակցություն, որ առանց մեր ջանքերի հարցերը չեն լուծվի: Եթե գտնում ենք բացերը լրացնելու այլընտրանքային ճանապարհներ, չի նշանակում խռովել ՌԴ-ից: Ռուսաստանի հետ պետք է պրակտիկ և վստահության հիման վրա երկխոսություն, որի պակասը կա»:
Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, Նավասարդյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանը խանգարում էր Ադրբեջանի հետ երկխոսությանը․ «Ռուբեն Վարդանյանի առաքելությունը մոտեցավ սպառման կետին․ դրանից ավել նա ոչինչ չէր կարող անել: Ադրբեջանի հետ ՌԴ-ի հարաբերություններն այսօր այնպիսին էին, որ Ռուբեն Վարդանյանը որպես գործոն խանգարող էր: Ռուբեն Վարդանյանը հեռացվեց կոնսենսուսի հիման վրա, Արցախի և ՌԴ-ի համաձայանությամբ»: