
«Ռուսաստանը բանակցում է Չինաստանի հետ ZT-180 կամիկաձե հարվածային անօդաչու սարքերի մատակարարման շուրջ», – գրում է Spiegel-ը։
Հրատարակությունը նշում է, որ այս անօդաչու թռչող սարքերի արտադրող «Bingo» ընկերությունը, նախքան Ռուսաստանին անօդաչու սարքերը փոխանցելը, համաձայնել է արտադրել և փորձարկել 100 ZT-180 նախատիպեր։
Ռազմական փորձագետները կարծում են, որ ZT-180-ն ունակ է կրել 35-50 կգ քաշով մարտագլխիկ։ Այս անօդաչու թռչող սարքերի դիզայնը կարող է նմանվել իրանական Shahed-136-ին։
Բացի այդ, ըստ պարբերականի, «Bingo»-ն նախատեսում է բաղադրիչներ և տեխնոլոգիաներ մատակարարել Ռուսաստանին, որպեսզի երկիրը կարողանա ինքնուրույն արտադրել ամսական մոտ 100 անօդաչու թռչող սարք: