Tuesday, 26 09 2023
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Էրդողանը Հայաստանից պահանջել է բացել «Զանգեզուրի միջանցքը»
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
«Միջացքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում
Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան
14:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
14:00
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին
«Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար». Հաջիև
Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ
13:30
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 26, 2023
13:15
Ռուսաստանը փորձում է հակագրոհել Բախմուտում
Մոլորություն է, թե այդպես փակվելու է ադրբեջանական այդ թեման

Պետք է անել ամեն ինչ, որ ՌԴ-ի համար ՄԱԿ-ում փաստահավաք խմբի հարցով վետո դնելու գինը չափազանց բարձր լինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների: Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:

Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ կան ՄԱԿ-ի   բանաձերը, ՄԱԿ-ի դատարանի որոշումը, ինչպես նաև  հայկական, ռուսական, ադրբեջանական կողմերի  պնդումները.«Փաստահավաք խմբի նպատակն է՝ ստուգել փաստերը, գնահատական տալ, թե որքանով է համապատասխանում իրավիճակն այս կամ այն կողմի ներկայացմանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Կարող է դա բերել այն անհրաժեշտության ճանաչմանը, որ պետք են ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր, ըստ Հովհաննիսյանի, հնարավոր է.«Բայց չմոռանանք, որ կա կարևոր գործոն՝ Ռուսաստանի Դաշնության վետոյի իրավունքը։ Ես շատ դժվար եմ պատկերացնում, որ այս ռուսական կառավարությունը համակերպվի այդ գաղափարի հետ։ Այսինքն՝ շատ մեծ հույսեր ունենալ, որ մոտակա ամիսներին այդ ամենը ՄԱԿ-ի հովանու ներքո է կատարվելու՝ կարծում եմ, որ չարժե։ Նորից կրկնեմ՝ սրան Ռուսաստանը կատեգորիկ դեմ է լինելու»։

Այդուհանդերձ մեր զրուցակիցը դրական է գնահատում ՀՀ իշխանությունների՝ բալանսավորմանն ուղղված փորձերը.«Դրանք  շատ կարևոր են, որովհետև աշխարհը պետք է իմանա, թե ով՝ ինչ է անում, ում թեզերն են ավելի շատ համապատասխանում իրողությանը։ Շատ կարևոր է, որ կոնֆլիկտը ռուս-թուրքական սեփականությունից դուրս հանվի։ Եվ սա անկախ նրանից, թե խաղաղարար ուժերն այսօր ՄԱԿ-ի հովանու տակ կգան, թե ոչ, կամ այսօր կգան, թե վաղը… այս փուլում պետք է պարտադիր ֆիքսել, որ հայկական պնդումները համապատասխանում են իրողությանը»,-նկատեց նա։

Արմեն Հովհաննիսյանը համարում է, որ Ռուսաստանը նման հնարավորության դեպքում անպայման իր հակազդեցությունը ցույց կտա, խաղաղարար ուժերի հարցը կմտցնի Անվտանգության խորհուրդ.«Ռուսաստանը կհայտարարի, որ ամեն ինչ լավ է, ռուսներն ավելի քան վերահսկում են իրավիճակը, դրա կարիքը չեն տեսնում ու դեմ են քվեարկում»։

Սակայն բացի այս հարցից, քաղաքագետի խոսքերով, կարող է լինել նաև քաղաքական հակազդեցություն.«Ռուսաստանը կարող է  ճնշումներ գործադրել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի այդպիսի նախաձեռնություններից ինքը հրաժարվի։ Միանշանակ չեն բացառվում քաղաքական ճնշումները, որովհետև շատ ավելի հեշտ արդյունքի կհասնեն այն դեպքքում, երբ հայերը ողջունեն իրենց արածը»,-եզրափակեց Հովհաննիսյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ դրական է այն հանգամանքը,որ ՀՀ ղեկավարությունը նման նախաձեռնությամբ «անհանգստացնում է» տարբեր միջազգային ատյաններին և իրենց ղեկավարներին.«Կարծում եմ, որ ՄԱԿ-ով չէ, որ պետք է սահմանափակվի այս գործընթացը։ Ի վերջո, Լեռնային Ղարաբաղը նաև Եվրոպայի խորհրդի տարածք է և այնտեղ Եվրոպայի խորհրդի մուտքը ևս պետք է լինի անխոչընդոտ։ Բացի դրանից՝ ԵԱՀԿ պատասխանատվության տարածք է և այդ կառույցի համար Արցախ մուտքը ևս պետք է լինի անխոչընդոտ։ Այսինքն՝ միայն ՄԱԿ-ով չէ, որ պետք է սահմանափակվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ ՄԱԿ-ի պարագայում Ռուսաստանը կարող է վետո դնել, բայց պետք է անել ամեն ինչ, որ այդ վետոյի գինը լինի մաքսիմալ բարձր Ռուսաստանի համար և պարզապես  Ռուաստանի համար անհնար դարձնել դրա կիրառումը.«Խոսքը գնում է համամարդկային արժեքների , մարդու համընդհանուր իրավունքների ու ազատությունների մասին։ Բացի դրանից էլ՝ իրավիճակը բազմաթիվ տարընթերցումներ է առաջացնում, այսինքն տարբեր վերսիաներ կան, թե ինչ է այնտեղ կատարվում։ Այդ ամենը դարձել է  լրջագույն մանիպուլյացիայի օբյեկտ։ Հետևաբար այնտեղ պետք է լինի մշտական գործող փաստահավաք առաքելություն, որպեսզի նման բան տեղի չի ունենա, մյուս կողմից էլ՝ դա նաև զսպող դեր ունենա, որպեսզի Ադրբեջանի կողմից հնարավոր վայրենության սանձազերծման դեպքում դա դառնա լրջագույն խոչընդոտ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այդ մեխանիզմը սեպտեմբեր ամսվանից ի վեր աշխատում է, քանի որ Հայաստանը եվրոպական դիտորդների հարց բարձրացրեց ու Ադրբեջանն այլևս բռնություն գործադրելու, պատերազմ հրահրելու շանտաժով չի կարող Հայաստանի վրա ազդեցություն ունենալ.«Նույնը պետք է տարածել նաև Լեռնային Ղարաբաղում։ Այնպես որ՝ ես խիստ դրական եմ գնահատում Հայաստանի ղեկավարության այդ քայլը և կարծում եմ, որ սա այդ ճանապարհին առաջին քայլն է՝ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի վճռից հետո։ Եվ բնականաբար անհրաժեշտություն կա գործողություններն այս տրամաբանությամբ շարունակելու, ընդլայնելու և առաջնահերթության կարգով ջանքեր գործադրելու համար»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում