Գերմանիայի հայ համայնքում ճիշտ կազմակերպվելու և համախմբվելու խնդիր կա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գերմանիայի Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցության անդամ Վահան Բալայանը:
Բալայանի խոսքով` Գերմանիայի հայ համայնքում որոշ կառույցներ առանձին են գործում, բայց պետք է համախմբվել ընդհանուր թիրախների ու ծրագրերի շուրջ. «Սփյուռք-ՀՀ երկխոսությունը պետք է ինտենսիվանա. Ընդհանուր օրակարգի շուրջ պետք է միավորվել»: