Sunday, 08 09 2024
16:30
ԿԺԴՀ-ն հայտարարել է միջուկային սպառնալիքների զսպման համար ԱՄՆ-ի հետ առճակատման նախապատրաստվելու մասին
Սևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները
16:00
Լուսինը կարող է պահել Երկրի հնագույն մթնոլորտի մասնիկները
Բերտան լուսանկարում է կենդանիներին իրենց բնական միջավայրում
15:30
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել
Սանոսյանը մի շարք հանձնարարականներ է տվել
15:00
Ռեփեր Մորգենշթերնի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Մեկ օր` բարձրաստիճան զինվորականի հետ. ՊՆ
14:30
Բրիտանիան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն որոշել են համաձայնագիր ստորագրել ԱԲ-ի ստանդարտների վերաբերյալ. FT
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Կորեա
Հայաստանը և Ռուսաստանը ապրում են իրենց ոչ ամենալավ ժամանակների ոչ ամենավատ ժամանակահատվածը
13:50
Շվեդիայում ցածր ծնելիության պատճառով կարող է փակվել յուրաքանչյուր 10-րդ մանկապարտեզը
Ալիև-Պուտին քայլերը համաձայնեցված են. նրանք մի փուլ են մտել, որը ՀՀ-ն չի ունեցել այս 30 տարիներին
ՔԿ-ն՝ Արմավիրում ոստիկանի սպանության դեպքի մասին
Գերիների գործի դատարան ուղարկելու պահը հաշվարկված է. Ալիևը փորձում է ազդել բանակցությունների վրա
13:09
Tesla-ն 2025 թվականին կսկսի վեցտեղանոց Model Y-ի արտադրությունը. Reuters
Բաքվում ո՞վ է եղել ԱՄՆ ռազմական հետախույզ Փրայորի իրական վիզավին
Գործարկվելու են էլեկտրական շչակներ
12:30
Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի մղումը «դանակ է թիկունքից»․ իրանցի պատգամավոր
12:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:00
60-ամյա Բրեդ Փիթը 34-ամյա ընկերուհու հետ՝ «Միայնակ գայլերը» ֆիլմի պրեմիերային
Մեկնարկում է թատերաշրջանի բացումը
11:30
Ադելը հայտարարել է ստեղծագործական գործունեության երկարատև դադարի մասին
Լարսը բաց է
Ըստ իսրայելական բանակի՝ Լիբանանից շուրջ 50 հրթիռ է արձակվել
Ավտոճանապարհներն անցանելի են
Դատարանը մեզ զրկել է արդարադատությունից. «Յուկոս Կապիտալ»-ը կդիմի Վճռաբեկ դատարան
Ավտովթար Սիլիկյան խճուղում․ կա զոհ
Լեհաստանում Բոյաջյանն ընդդեմ Տոմաշ Լեխ Բուչեկի գործն ավարտվեց հօգուտ հյուպատոսի
Մեքենայի միջից ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել ու դիմել է փախուստի․ Ոստիկանության մանրամասները

«Առաջին ջութակը լինելու է արևմուտքը». ՀՀ համար նպաստավոր է, որ արևմուտքը դնում է արցախահայության անվտանգության հարցը

Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են արձանագրել բանակցություններում վերջին մի քանի ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ չորեքշաբթի օրը ճեպազրույցում փոխանցելով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կարծիքը, ով Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում շաբաթ օրը նախաձեռնել էր երկու երկրների ղեկավարների բանակցությունները:

«Սա կողմերի ներգրավվածության արդյունքն է: Սա Միացյալ Նահանգների հետ երկկողմ ներգրավվածության, Միացյալ Նահանգների հետ եռակողմ ներգրավվածության արդյունք է, նաև աշխատանքի, որ Եվրամիությունն է արել է իր դիվանագիտական ջանքերով, և ինչը մենք հույս ունենք տեսնել, երբ կողմերն առաջիկա օրերին կհանդիպեն Բրյուսելում՝ ԵՄ նախագահ Միշելի հյուրընկալած բանակցություններում», – ասել է Փրայսը:

«Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը։ Մենք չափից դուրս լավատես չենք, բայց ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը՝ համապարփակ լուծման հասնելու համար», – հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

Վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝  հստակ կարելի է տեսնել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, արևմուտքը նախաձեռնությունը խլում է Ռուսաստանից. «Դրա համար ենք մենք  լսում  Մոսկվայից բավականին նյարդային արձագանքներ։ Այն խոչընդոտները, որոնք կային Եվրամիության հարթակում հանդիպելու համար կարծես վերացվել են։ Նախորդ փուլում, փաստորեն, որպես պատճառ Ալիևն ու Փաշինյանը օգտագործել էին Մակրոնի մասնակցությունը կամ չմասնակցությունը։ Այսօր կարծես թե այդ հարցը հանվել է և Սոչիի՝ հոկտեմբերի վերջին հանդիպմանը Ռուսաստանի  հաջողությունները արդեն չեն ազդում գործընթացի վրա։ Դրանում որոշակի ներդրում ունեցել է իհարկե Մյունխենյան համաժողովում Բլինքենի մասնակցությամբ Ալիևի ու Փաշինյանի հանդիպումը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանը մեջբերեց նաև  Հաագայի միջազգային դատարանի որոշումը և նշեց, որ այն նպաստում է, որ Հայաստանը կարողանա ավելի վստահ  դիրքերից գնա այդ բանակցություններին. «Այո՛, ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ այս տարվա սկիզբը արևուտքի ու Ռուսաստանի մրցակցության մեջ է, թե ով է առաջին ջութակը լինելու հայ-ադրբեջանական բանակցություններում՝ դասավորվում է հօգուտ արևմուտքի»։

Մեր զրուցակիցը գտնում է, որ սա մեզ համար նպաստավոր է այնքանով, որքանով Հայաստանին անհրաժեշտ է, որ այն համաձայնությունները, որոնց հնարավոր է հասնել՝ երաշխավորված են լինելու.«Ադրբեջանն այդ  խնդիրը շատ ավելի քիչ ունի, քանի որ ունենալով ռազմական և տնտեսական  մեծ առավելություն Հայաստանի նկատմամբ այդքան էլ  երաշխավորի պահանջ չունի ու կարող է ցանկացած միջնորդի  առջև իր պարտավորությունները խզել։ Այդ իրավիճակում  Հայաստանին անհրաժեշտ է, որ միջնորդը լինի ավելի հզոր երաշխավոր, որը կարող է ճնշման միջոցով Ադրբեջանին ստիպել կատարել այն պարտավորությունները, որն ինքը ստանձնում է»։

Արդյոք Ռուսաստանը հեշտությամբ կթողնի, որ ընդհուպ խաղաղության պայմանագիրն էլ ստորագրվի արևմուտքի միջնորդությամբ և ամբողջությամբ խաղից դուրս կգա, Նավասարդյանն ասաց.«Ռուսաստանն ամբողջությամբ խաղից դուրս գալ չի կարող, քանի որ ունի գետնի վրա ներկայություն՝  հիմնականում ի դեմս ռուս  խաղաղապահների, որոնք  առնվազն դեռ որոշ ժամանակ կլինեն տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի այդ ռեսուրսները՝ հայ-ադրբեջանական  հարաբերությունների կառավարման առումով հիմնականում տեխնիկական բնույթ կարող են կրել, իսկ ապագայի հետ կապված որոշումները, պայմանավորվածություններն ու պարտավորությունները ավելի շատ կկայացվեն հենց արևմտյան հարթակում։ Ամեն դեպքում՝ միտումներն այսօր այդպիսին են»։

Դիտարկմանը, թե արդյոք արևմուտքն ու Ռուսաստանի Ղարաբաղի կարգավիճակի՝ Ղարաբաղը հայկական  լինելու մասով   տարբեր մոտեցումներ ունեն, մեր զրուցակիցը պատասխանեց.«Ես կարծում եմ, որ այստեղ որևէ տարբերություն չկա։ Ցավոք 44 օրյա պատերազմը լրջորեն փոխեց ամբողջ համատեքստը։ Եթե մինչև պատերազմը և՛ Ռուսաստանը և՛ արևմուտքը կարող էին դիտարկել Արցախի անկախ կարգավիճակը՝ որպես բանակցությունների տարբերակներից մեկը, այսինքն՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևը  ընդունելի  տարբերակ էր բոլոր միջնորդների համար, պատերազմից հետո, ցավոք,  և՛ Ռուսաստանը և՛ արևմուտքը եթե ցանկանում են, որ Ադրբեջանը մասնակցի բանակցություններին, ստիպված են ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա իհարկե Հայաստանին կանգնեցնում է բավականին բարդ ընտրության առջև։ Կա՛մ մենք ընդհանրապես խաղաղության և անվտանգության որևէ երաշխավոր չենք ունենալու, կա՛մ պետք է ընդունենք Ադրբեջանի տարածքաին ամբողջականության սկզբունքը։ Այստեղ Հայաստանի համար արևմուտքի առավելությունն այն է, որ  արևմուտքը հստակորեն դնում է արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը»։

Ըստ  Նավասարդյանի՝ դա կարող է որոշակի հիմքեր տալ, որպեսզի Ադրբեջանի կողմից  Արցախի նկատմամբ վերահսկողությունը չլինի այնպիսին, որ դա բերի այդ տարածաշրջանի հայաթափմանը։

Դիտարկմանը, թե մեծ հաշվով նկատի է առնվում Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ անվտանգային երաշխիքներով, ինքնավարության ինչ-որ աստիճանով, մեր զրուցակիցը նշեց.«Այո՛, ամեն դեպքում մենք կարող ենք նաև արձանագրել, որ դա չի հակասում ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Ի վերջո՝ ազգային ինքնորոշումը տարբեր ձևերով ու տարբեր կարգավիճակներով կարող է լինել։ Այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է պահանջվում և՛ Հայաստանի դիվանագիտությունից և՛ արցախահայության վճռականությունից։ Այստեղ ես չէի ասի, որ հարցն ամբողջությամբ փակված է լինելու։ Ամեն ինչ կապված է լինելու նրա հետ, թե ինչպես իրեն կպահի Ադրբեջանը։ Եթե կշարունակի իր քաղաքականությունը Արցախի հայաթափման ուղղությամբ, ապա ինքնորոշման հարցը կարող է  նորից արդիական դառնալ նաև միջազգային հանրության համար։ Դեռ բավականին լուրջ գործընթացներ  են տեղի ունենալու, ոչ մի  բան վերջնականապես այսօր չի որոշվում, բայց այն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումը Հայաստանի կողմից նախապայման է  ցանկացած միջնորդի համար՝ երաշխավորի դեր ստանձնելու համար, միանշանակ է»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում