Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին երկրաշարժի հետևանքով փլուզման վտանգի շեմին է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր տեսուչ Հոգեշնորհ տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։
«Եթե կրկին նման ուժեղ ցնցում լինի, եկեղեցին կփլուզվի, առանց այդ էլ փլուզման եզրին են փոքր գմբեթները»,- նշել է տեր Անդրանիկ վարդապետ Կյուրումյանը։