Wednesday, 12 06 2024
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ռուսաստանը հերքել է Վրաստանի հետ հարաբերությունների վերականգման լուրերը
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է. ՀՀ ՄԻՊ-ը՝ Երևանի միակ սինագոգի վրա հարձակման մասին
Դուք թքած ունեք ԼՂ-ի վրա էլ, Հայաստանի վրա էլ. ԱԺ-ում կրքերը թեժացան
Ձեր պերմանենտ ձախողումների պատճառն այն է, որ դուք շարունակում եք խաբել ժողովրդին
Վրաստանը կարող է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները ՌԴ հետ
ԱՄՆ ավելի է բացում խաղաքարտերը Հայաստանում
ՀՀ նախագահը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
17:45
ՄԱԿ-ը հայտնել է Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների կողմից պատերազմական հանցագործությունների կատարման մասին
Որտե՞ղ է ավարտվելու զիջումների ընթացքը. հարցի պատասխանն այժմ ունեմ՝ ՀՀ 29.743 քառ. կմ-ն է. վարչապետ
Երազում եմ, որ Հայաստանում մանկատներ չլինեն, բայց պետք է իմանալ՝ ինչպես․ Փաշինյան
Դո՛ւրս կգանք, դրանով վախեցնում ե՞ք, մենք կորոշենք՝ երբ․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
Ձևավորել էին փուչիկ դաշինք, որի անդամները Ադրբեջանի հետ պայմանավորվել էին մեր դեմ պատերազմ
Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է, 4 օր ասել եմ, էլի կարող եմ ասել, հետո՝մի ամիս. Գալստանյան
Ձեր պարբերական այցերի շնորհիվ աղետի գոտու մարդիկ գիտեն՝ իրենք իրենց խնդիրների հետ միայնակ չեն
17:31
«ՀԱՄԱՍ-ի որոշ առաջարկներ անիրականանալի են». Բլինքեն
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
17:15
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավանություն է տվել Գերմանիայի որոշմանը ՌԴ-ի դեմ գերմանական զենքի օգտագործման մասին
17:08
ՆԱՏՕ-ն Հունգարիային երաշխիքներ է տվել, որ երկիրը կարող է չմասնակցել դաշինքի տարածքից դուրս ցանկացած առաքելության
Կարևորն այն է, որ ես սիրում եմ նաև ինձ չսիրողներին. Փաշինյան
32+1 գյուղերի կենսական օկուպացված տարածքների հարցը երբեք օրակարգից չենք հանել և չենք հանելու

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի արդարադատության դատարանի՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցի որոշման վերաբերյալ:

«2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:

Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանի նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը: Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:

Դատարանը բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝

մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները:

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին»,-ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում