Այս որոշումը ոչ միայն Լաչինին է առnչվում, այլ արցախյան հիմնախնդրի շատ հարցերի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը` անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը:
Բաբաջանյանի խոսքով` սա չափազանց կարևոր որոշում է, մեր իշխանությունը պետք է իրավական մեխանիզմներին ավելի շատ տեղ տա. «Այս պահին մենք չափազանց մեծ ճնշման տակ ենք, որպեսզի չվավերացվի նաև Հռոմի ստատուտը»:
Բաբաջանյանը նաև կարծում է,ո ր Լաչինի միջանցքի շուրջ ճգնաժամը մի նոր պատուհան էր աշխարհի համար, որ սա աննախադեպ հակամարտություն է. «Կապիտուլյացիան մենք հասունացրել ենք 30 տարի, դա մեր ապրած կյանքն է եղել: Կապիտուլյացիան այս անսկզբունք, արժեքներին չհավատացող, համընդհանուր միջավայրն է եղել: Կապիտուլացվել ենք` թույլ տալով Հայաստանի խեղճացումն ու ոչնչացումը 30 տարվա մեջ: Ռուսները ծրագրել էին Լաչինով հասարակական ճնշում գեներացնել ՀՀ ներսում»:
Բաբաջանյանը վստահ է, որ Մոսկվան խնդիր է դրել ամեն գնով լուծել Հայաստանում իշխանության հարցը. պետք է զգոն լինենք: