Արդարադատության միջազգային դատարանը քիչ առաջ հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը, ըստ որի Ադրբեջանը պարտավորվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: