Saturday, 13 07 2024
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը
Ռուսները չեն կարող ուղղակիորեն անկայունացնել Հայաստանը. ներսի ուժերին են օգտագործում
Նոր զեկույց․ գերմանական ո՞ր ընկերություններն են գործակցում Ադրբեջանի հետ և ինչո՞ւ
Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովն ամփոփել է տվյալները
Երևանի քաղաքապետը ԱԶԲ-ի հետ արդյունավետ գործընկերությունը հարմարավետ քաղաք ունենալուն ուղղված ևս մեկ քայլ է համարում
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքների 50 տոկոս նվազ բոնուսային բաղադրիչի շնորհիվ մարվել է 2 մլրդ դրամից ավելի պարտավորություն
21:20
ԱՄՆ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
21:10
Օրկնեյան կղզիների լողափում 77 կետ է սատկել
Հայ-վրացական նոր կարգավիճակին հաջորդած առաջին պաշտպանական պլանը
Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3.9 մլն ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում․ 5 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Կարևոր և աղմկոտ որոշում, բարդ շերտերով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ կառավարությունը «Լիդիան» ընկերության հետ փետրվարի 22-ին կստորագրի համաձայնագիր՝ Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասին: Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունն արդեն իսկ բուռն արձագանք է առաջացրել հասարակական տարբեր շրջանակներում, սոցցանցերում: Այդ արձագանքը անշուշտ պայմանավորված է Ամուլսարի շուրջ այն զարգացումներով, որ եղան 2018-ից հետո: Իհարկե մինչ այդ էլ հանքի շուրջ համաձայնությունը հարթ չէր և գործընթացը տևեց տարիներ, դրա համար նույնիսկ Հայաստան էր ժամանել այն ժամանակ Բրիտանիայի արքայազն Չարլզը, որ ներկայումս թագավոր Կարլ Երրորդ է:

Ամուլսարի ծրագիրը Հայաստանում արևմտյան ներդրումային խոշորագույն ծրագիրն էր, որը նաև արժանանում էր դիվանագիտական ուշադրության: Մասնավորապես, Հայաստանում ԱՄՆ դեսպանները տարբեր տարիներին ուշադրություն են հրավիրել ծրագրի իրականացման կարևորության վրա, այն գնահատելով թե որպես հանքարդյունաբերական բարձր ստանդարտների ներդրում, թե որպես հետագա ներդրումային գործընկերության և հեռանկարների նախադրյալ: Հասկանալի է, որ դիվանագիտական այդ մակարդակի հետաքրքրությունը պայմանավորված է նաև քաղաքական խորքային իրողություններով: Թերևս այդ երանգներն են անցնում նաև այն ժամանակագրական քրոնիկոնով, որ կա հանքի շուրջ: Օրինակ այն, որ «ոդիսականը» ավարտվեց և հանքի շինարարությունը սկսվեց 2016-ի ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց:

Սակայն, 2018-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո գործընթացը արգելափակվեց: Զարգացումները բավականին հայտնի են, համեմատաբար նոր, և ըստ այդմ թերևս չկա վերաշարադրելու անհրաժեշտություն: 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից, այդ թվում Ջերմուկի ուղղությամբ հարձակումներից և դիրքային առաջխաղացումից հետո հնչեցին հարցեր, թե՝ արդյո՞ք միջազգային ներդրումային խոշոր ծրագրի աշխատանքի պարագայում դա չէր ունենա, եթե ոչ ամբողջապես, ապա գոնե որոշակիորեն հավելյալ զսպող գործոնի դեր: Այդ հարցին իհարկե հնարավոր չէ պատասխանել միարժեք ու աներկբա, դա կարող է լինել սուբյեկտիվ գնահատականների տիրույթում, սակայն փաստը, որ ծրագրի վերաբերյալ առ այսօր ուղիղ ուշադրություն են ցուցաբերել օրինակ Հայաստանում ԱՄՆ դեսպանները, խոսում է այն մասին, որ գործ ունենք ոչ միայն զուտ տնտեսական նծշանակությամբ իրողության հետ, հետևաբար՝ նաև պոտենցիալ դիվանագիտական-քաղաքական ռեսուրսի հետ: Իսկ ԱՄՆ դեսպանը վերջին անգամ խնդրին անդրադարձավ 2022 թվականի ապրիլի 20-ին, երբ այցելել էր Ամուլսար, որտեղ հույս էր հայտնել ծրագրի իրականանալիության առումով:

Ի դեպ, դա փաստորեն ժամանակագրական իմաստով անմիջապես հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցին և ՌԴ նախագահի հետ ապրիլի 19-ի համատեղ հայտարարությանը: Հարցը անշուշտ դյուրիններից չէ: Ի վերջո, բնապահպանական ռիսկերը ոչ միայն թերագնահատելի չեն, այլ պետք է լինեն ուշադրության առանցքում: Միևնույն ժամանակ սակայն, պետության կառավարման հարցում արդյունավետությունը կախված է տարբեր այդօրինակ իրողությունների հարցում ռիսկերի և հնարավորությունների հավասարակշիռ կառավարման կարողությամբ: Իսկ խոշոր նշանակության և քաղաքական-դիվանագիտական այդպիսի ուշադրության արժանացած ծրագրերի պարագայում հաշվարկը պետք է ներառի նաև ահա այդ շերտերը ևս, որովհետև դրանցում հաշվարկների բացակայությունը ունենում է ոչ բնապահպանական, սակայն ոչ պակաս թանկ և ծանր գին: Ի վերջո, միջազգային հարաբերությունները ոչ թե »դեկլարատիվ պաթետիզմի կամ քնարերգության», այլ շատ բարդ և պատասխանատու գործընկերային տրամաբանության վրա կառուցված իրողություններ են, որտեղ միշտ չէ, որ լուծումները իդեալական են և վարդագույն: Թե բնապահպանական, թե այլ ռիսկերն ու հնարավորությունները կառավարելը պետության պարտականությունն է, պետությունը դրա համար է, որպեսզի որևէ խոշոր ներդրումային ծրագիր ծառայի ոչ միայն ներդրողի, այլ նաև պետության շահին ու անվտանգությանը՝ այդ հասկացության ամենաբազմաշերտ իմաստով, առողջականից մինչև  տնտեսական ու պաշտպանական: Իսկ հանրությունը իհարկե իր ինստիտուցիոնալ հնարավորություններով պետք է իրավիճակը պահի աչալուրջ վերահսկողության ներքո, հարկ եղած դեպքում պահանջելով լուծում և պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում