Friday, 19 07 2024
«Բարդ ու կարևոր գերատեսչություն եք ղեկավարելու»․ Խաչատուրյանը՝ Պապոյանին
Երևանի կենտրոնում ռուսները ծեծել են իրար
Այրվում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը
Շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործում
ՀՀ քաղաքացիները կկարողանա՞ն ուզած պահին մեկնել ԵՄ. ազատ ռեժիմի հնարավորությունները
Բաքվի կոնտր-առաջարկը. նախկին ձևաչափերը զրոյացնելու փո՞րձ
Ռուսաստանի տնտեսական շանտաժին պետք է գործնական պատասխան տալ
Ի՞նչ խնդիրներ է լուծելու ԱՄՆ բանակի ներկայացուցիչը Հայաստանի ՊՆ-ում
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է չեխ պաշտոնակցի հետ
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար խնդիրները
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են խաղաղության գործընթացը
Երևանում 11-ամյա տղան տանիքից ընկել է մեքենայի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն
Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք
ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին
Բաքուն մաքրում է գեներալ Վոլկովի հանցավոր հետքերը
Բաքուն է ապակառուցողական. այնպիսի նախապայմաններ է դրել, որ տապալի խաղաղության պայմանագրի ստորագրումը
Ալիևի համար Թրամփի վերադարձը բարիք է. խաղադրույքն այդ սցենարի վրա է
Փոխվարչապետ Գրիգորյանը և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր
Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ
Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն ընդունել է Ալբանիայի ԱԳՆ պատվիրակությանը
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ
Աղմուկ եւ հայ-բրիտանական հանդիպում «տաք հետքով»
Չինաստանի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն հայաստանցի լրագրողների մասնակցությամբ
20:30
Սլովակիան և Ուկրաինան քննարկել են ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների հարցը
Երևան քաղաքից 16 կմ հարավ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ծրագիրը շարունակում է ուժի մեջ մնալ․ Զախարովա
«Երկու աթոռ» այլևս չկա. աթոռը մեկն է, և այն Արևմուտքում է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իտալիայի մշակույթի նախարարը Հայաստանում է. մշակութային և բարեկամական կապերը կընդլայնվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Իտալիայի մշակույթի նորանշանակ նախարարին, որը տարածաշրջանում առաջին այցն իրականացրել է Հայաստան:

Երկու նախարարները հիշատակել են հայ-իտալական դարավոր կապերը, մշակութային փոխառնչությունները, մասնավորապես՝ Իտալիայում հայկական եկեղեցիների առկայությունը՝ որպես հայկական մշակույթի հետք, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների գիտակրթական գործունեությունը:

Երկուստեք ընդգծվել է մշակույթի ոլորտում համատեղ գործունեությունն ընդլայնելու, արդյունավետ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը: Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է.

«Հաջողությամբ ավարտել ենք հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող Rochemp ծրագրի առաջին փուլը և այժմ քննարկում ենք երկրորդ փուլի մեկնարկն իրականացնելու հնարավորությունները: Այս ծրագիրն արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ է»:

Նշվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:

ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է՝ իտալական փորձի հիման վրա:

Ջենարո Սանջուլիանոն հնարավոր է համարել իտալական կողմից մասնագետների տրամադրումը, մշակութային արժեքների պահպանության դպրոցի ստեղծումը, հնագիտության բնագավառում նախագծերի մշակումը:

Իտալիայի մշակույթի նախարարը հավելել է. «Հայաստանում արդեն իսկ գործում է հայ-իտալական համագործակցության հնագիտական 4 առաքելություն, որոնք հաջող գործունեություն են իրականացնում: Մեզ կարող եք վստահել նաև ձեր տարածքում որևէ հուշարձան վերականգնելու հարցը»:

Այս թեմայի համատեքստում Իտալիայի պատվիրակությունը կայցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ քննարկելու համատեղ անելիքներն ու ապագա համագործակցությունը:

Անդրադառնալով մշակութային այլ թեմաների՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին Իտալիայի կառավարությունը ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Նախանշվել են նաև նախորդ տարի Եղիշե Չարենցի 125 և այս տարի Արամ Խաչատրյանի 120-ամյակների համատեղ միջոցառումների կարևորությունն ու դերը մշակութային կապերի ամրապնդման գործում: Հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով․

«Ցավում ենք, որ իտալական կողմի նախաձեռնությունը խափանվեց, խնդիրը, սակայն, դեռ արդիական է: Հույս ունենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այցը կկայանա: Կարծում ենք՝ տարածաշրջանից եկող ահազանգերը պետք է դառնան համամարդկային արժեք ունեցող մշակութային ժառանգության պահպանման միջազգային մտահոգության առարկա»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով նաև Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները կրթության իրավունքի իրացման գործընթացում։

Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և Հայաստանի ազգային պատկերասրահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում