Saturday, 13 07 2024
Ֆրանսիայում ոչ մի ուժ չի ասի՝ ինչու ենք զենք վաճառում Հայաստանին. և՛ ձախերը, և՛ աջերը հայամետ են
Հրդեհ Երևանի սրճարաններից մեկում
3+3 ձևաչափում Իրանը պաշտպանում է Հայաստանի քաղաքական գիծը
Լարսը բաց է
Մեղրին աշխարհաքաղաքական դարպաս է. բանալի նշանակություն ունի ԱՄՆ-ից մինչև Չինաստան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արագածոտնի մարզում վարչապետը ծանոթացել է 2023-ին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի ընթացքին
Կողաշրջվել է ավտոմեքենա
Զախարովայի հիստերիան եւ Հայաստանի փիլիսոփայությունը
Սպասվում է կարճատև անձրև
Հրդեհ՝ Երևանի Նորագյուղ թաղամասում
Փաշինյանը նպատակ ունի այցելել պետական գերատեսչություններ. բոլորը սրտատրոփ սպասում են «գաղտնի» այցերին. «Ժողովուրդ»
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար ԱԺ այս նստաշրջանը վերջինն էր. սեպտեմբերին նա դեսպան կնշանակվի. «Ժողովուրդ»
«Չինաստանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է»․ Խաչատուրյան
Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի
«Տարածաշրջանից դրական ազդակներ են գալիս»․ Էրդողան
«Շարունակելու ենք Երևանն առավել ներառական ու մատչելի դարձնել». Տիգրան Ավինյան
«Սարխանը» Սարգիս Գալստյանի ծածկանո՞ւնն է, թե՞ քաղաքական ծրագրի կոդը
Դրախտային տեղ է՝ պետք է հարուստ ապրեք. վարչապետը Մեծաձորում է
Գումարի կեսը դուք եք դնում, կեսը՝ մենք. Փաշինյանը չնախատեսված կանգառ է կատարել Ագարակավանում
Բագրևանդ թաղամասի փողոցում կասկածելի զինամթերք է հայտնաբերել
Մոսկվան փորձում է իր ձախողումը կոծկել ի հաշիվ Երևանի
Էրդողանը Վաշինգտոնում առաջ է մղել երկու կարևոր հեռանկար
Երևանում ուժեղացված ծառայությունը հայտնաբերել է թմրամիջոց պահելու 7 դեպք, 5 սառը զենք, 1 հետախուզվող
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները
Վնասները գնահատող հանձնաժողովն ամփոփել է տվյալները
22:45
ԱՄՆ մի շարք նահանգներում մոլեգնող անոմալ շոգը առնվազն 27 մարդու կյանք է խլել
«Սարխանի» ապակոդավորման հրամայականը
Ռուսները չեն կարող ուղղակիորեն անկայունացնել Հայաստանը. ներսի ուժերին են օգտագործում
Նոր զեկույց․ գերմանական ո՞ր ընկերություններն են գործակցում Ադրբեջանի հետ և ինչո՞ւ

«Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային պոտենցիալներն այսուհետ կդիտարկվեն որպես ԱՄՆ-ի հետ միասնական «բռունցք» Մոսկվայի դեմ». Ռյաբկով

«Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային պոտենցիալներն այսուհետ Մոսկվայի կողմից կդիտարկվեն որպես ԱՄՆ-ի հետ միասնական «բռունցք»», – հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Ռազմական պլանավորման այն իրավիճակի վերլուծության տեսանկյունից, որում Ռուսաստանը գտնվում է սեփական անվտանգությունն ապահովելու համար, անհնար է անտեսել բրիտանական և ֆրանսիական ներուժը․ դա այժմ ամերիկյան ուժերի հետ համատեղ կդիտարկվի որպես միասնական «բռունցք», որն ուղղված է Ռուսաստանի դեմ», – լրագրողներին ասել է Ռյաբկովը:

Նա նշել է, որ այդ թեմայով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ ոչ մի շփում այս պահին չի նախատեսվում։

Նշենք, որ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ֆրանսիայի և Բրիտանիայի միջուկային զսպման ուժերը պետք է հաշվի առնվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրերի նախապատրաստման ժամանակ:

«Կհետևենք նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս միջուկային տերությունների՝ Ֆրանսիայի և Բրիտանիայի արձագանքին։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (ՌԴ) միջև համաձայնագրերի պատրաստման ժամանակ նրանց ռազմավարական միջուկային ուժերը ներառված չէին միջուկային մարտագլխիկների և կրիչների հաշվեկշռում, և ժամանակն է դա անելու», – չորեքշաբթի Telegram-ի իր ալիքում գրել է Մեդվեդևը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում