ԱՄՆ-ն և ԵՄ-ն հասկանում են, որ նոր ճանապարհին Հայաստանը կարևոր նշանակություն կունենա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Քաղաքագետի խոսքով` Հայաստանը իբրև ռազմաքաղաքական տարածք Եվրոպայի համար շատ կարևոր է. «Այս ամբողջ մեծ խաղում կա վտանգ, եթե Ադրբեջանը հարձակվի, Արևմուտքը կերաշխավորի՞ ՀՀ տարածքային ամբողջականությունը: Որքան Ադրբեջանը մոտենա Արևմուտքին, այնքան Հայաստանի նկատմամբ սպառնալիքը կնվազի»: