Tuesday, 26 09 2023
16:15
ԼՂ-ում ապրող հայերը բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում. կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել
Էրդողանի հայտարարությունը. չկորցնել զգոնությունն ու սթափությունը
ԼՂ-ից Հայաստանի Այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել արդեն պայթյունից տուժած 13 քաղաքացի
Կարևոր է, որ միջազգային դիտորդները հասնեն ու աջակցություն ցուցաբերեն ԼՂ ժողովրդին հենց տեղում. Փաուեր
ԼՂ-ից դեպի Հայաստան ուղևորված որոշ ընտանիքներ ճանապարհի խցանման պատճառով վերադարձել են
Դ․ Սարգսյանը և Ց․ Ակոպյանը ձերբակալումից ազատ են արձակվում
Ուղիղ․ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերի մամուլի ասուլիսը Կոռնիձորում
Հայաստանից ԼՂ են ուղևորվել շտապօգնության մեքենաներ
Լուրերի արտակարգ թողարկում 15։00
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 26, 2023
«Միջացքի հարցում Իրանից դրական ազդակներ ենք ստանում». Էրդողան
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 26, 2023
ԼՂ-ից Հայաստան տեղափոխված 7 տուժած քաղաքացու վիճակը ծանր է․ նրանք Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում են
Մենք հպատակ չէինք, բայց ռուսը փակեց Արցախի պատմության էջը
«Ակնկալում ենք, որ Հայաստանը ուժեղ կամք կդրսևորի». Էրդողան
Մոսկվան կկանգնի դիլեմայի առաջ, կփորձի պահել Ղարաբաղի բնակչության մի մասին
«Ղարաբաղի հարցով ցանկացած առաքելություն հնարավոր է միայն Բաքվի համաձայնությամբ». Պեսկով
Կամ Երևան կգնանք, կամ ՌԴ. տեղահանված արցախցի տարեց կինը վերջին օրերը սարսափով է հիշում
Սա 21-րդ դարում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դասական դեպք է. Մարուքյան
14:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
14:00
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը Կոնգրեսի 80-ից ավելի գրասենյակների ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում իրենց հետ համագործակցությամբ աջակցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց
Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին
«Աշխատում ենք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ԿԽՄԿ մուտքն ու ելքը կազմակերպելու համար». Հաջիև
Այս պահին խնամքի հաստատություններ են տեղափոխվել ԼՂ-ից բռնի տեղահանված միայնակ 5 անձ
13:30
Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն տևական խաղաղության համաձայնագրի. Մեթյու Միլլեր
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 26, 2023
13:15
Ռուսաստանը փորձում է հակագրոհել Բախմուտում

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են արտգործնախարարություն

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին այսօր կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դեմարշ են հայտարարել՝ կապված ռազմական գործողություններին Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության տարածած հաղորդագրությունը։

«Փետրվարի 21-ին ՌԴ ԱԳՆ կանչված ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին դեմարշ Է հայտարարվել՝ կապված մարտական գործողություններին Կիևի վարչակարգի կողմից ԱՄՆ-ի ընդլայնվող ներքաշվածության հետ», – հայտնել են նախարարությունում: Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում նշել են, որ Կիևին մատակարարվող ամերիկյան սպառազինությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմը, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիները, Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախ են հանդիսանում։ Դեսպանին նաև հայտնել են «Ռուսաստանի դեմ բոլոր ուղղություններով առճակատման խորացման՝ ԱՄՆ-ի ներկայիս ագրեսիվ կուրսի հակաարդյունավետության մասին»։

Գերատեսչությունում ընդգծել են, որ «իրադրության ապաԷսկալացման համար Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են ամերիկյան և նատոյական զինվորականների և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական գործունեության դադարեցում»: Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում նաև նշել են, որ Վաշինգտոնը պետք է պարզաբանումներ տա «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք- 2» գազատարներում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ և չխանգարի օբյեկտիվ հետաքննությանը՝ մեղավորներին բացահայտելու համար: Հաղորդագրությունում նաև նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ բնույթի մի շարք հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում