Արցախում Ներքաղաքաքական որևէ ցնցում չի լինելու, ամեն ինչ լինելու է փոխադարձ պայմանավորվածություններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Պատգամավորը նշեց, որ հիմնական խնդիրը Արցախում նախագահի ինստիտուտն ամրապնդելն է. «Արցախում սրացում և բախում չի լինելու, միայն փոխադարձ պայմանավորվածություն: Ներքաղաքական ցնցումը կարող է ճակատագրական դառնալ Արցախի համար»: