Sunday, 01 10 2023
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը

Մյունխենի հայ-ադրբեջանական հանդիպումից հետո ադրբեջանական գազ Աթենքում. Պետքարտուղար Բլինքենի երթուղին

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունից հետո մեկնելով Անկարա, իսկ հետո Աթենք, Հունաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը գնահատել է Հունաստանի դերը, այդ թվում Ադրբեջանի գազը Եվրոպա հասցնելու հարցում: Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Հունաստանից Բուլղարիա կառուցված գազամուղի շնորհիվ Բուլղարիան ազատվել է ռուսական գազի կախվածությունից և իր էներգետիկ կարիքները բավարարում է ադրբեջանական գազի, ինչպես նաև ԱՄՆ-ից ստացվող սեղմած գազի շնորհիվ: ԱՄՆ պետքարռուղարի՝ Հունաստանում կատարած հայտարարությունը ուշադրության է արժանի մի քաննի առումով: Նախ, Մյունխենում տեղի ունեցած եռակողմ՝ Փաշինյան-Բլինքեն-Ալիև հանդիպումից հետո նա Աթենքում ընդգծում է Հունաստանի՝ ադրբեջանական գազի տարանցման հարցում ունեցած կարևոր դերը:

Նահանգներն ակնհայտորեն փորձում է «կառուցել» Ադրբեջան, Թուրքիա, Հունաստան շղթան, որը իհարկե Ռուսաստանի հետ դիմակայության դիրքային նպատակ է, սակայն մյուս կողմից կարող է զգալիորեն հարվածել նաև Ֆրանսիայի դիրքերին, որը իր ռազմավարությունն ունի միջերկրծովյան գոտում և Հունաստանը այդ համատեքստում դիտարկում է որպես գործընկեր: Իսկ ֆրանսիական ռազմավարության առումով առանցքային է այն, որ Եվրոպան հնարավորինս նվազ կախում ունենա թուրքական էներգետիկ դերից: Այդ իմաստով, Ֆրանսիայի խնդիրն է Հունաստանի հետ ապահովել Եվրոպա էներգետիկ ենթակառուցվածքների մուտք Աֆրիկայից, ինչի շնորհիվ կնվազի Եվրոպայի համար Թուրքիայի դերակատարումը, իսկ ընդհանուր այդ համատեքստում՝ նաև Իտալիայի և Բրիտանիայի, որոնցից յուրաքանչյուրը Թուրքիայի դերակատարության առնչությամբ ունի իր մոտեցումները եվրոպական տնտեսա-քաղաքական և անվտանգային ճարտարապետության մեջ սեփական դերի և ազդեցության հարցում:

Միացյալ Նահանգներն անշուշտ դեմ չի լինի Հունաստանի հետ գործակցության համատեքստում դիտարկել նաև Ֆրանսիայի մոտեցումները, այդ կերպ ապահովելով որոշակի բալանս, այդպիսով բարձրացնելով իր դերը եվրոպական քաղաքականության հեռանկարների գծագրման առումով, ավելին՝ իր գերիշխող դերը, այդ կերպ ֆրանս-հունական հնարավոր գիծն էլ դիտարկելով ազդեցության լծակ թուրքական ուղղությանը: Կգնա՞ Ֆրանսիան այդպիսի սխեմայի, թե՞ կփորձիի այդուհանդերձ խաղալ ինքնուրույն, առանց Նահանգների մոդերատորության, ինչը Փարիզի համար կլինի իհարկե բարդ մարտահրավեր: Այդուհանդերձ, Ֆրանսիան առնվազն դրսևորում է այդպիսի խաղի հավակնություն: Այս զարգացումները Հայաստանի համար կարևոր են թե այն առումով, որ էապես վերաբերում են մեզ համար մեծ նշանակություն, և մեզ հետ սերտ հարաբերություն ու աշխատանք կատարող երկու երկրի՝ Ֆրանսիային ու Հունաստանին, նաև Պարսից ծոց-Սև ծով երթուղու վրա գտնվող՝ Հունաստան-Բուլղարիա տանդեմին, այլ նաև ընդհանրապես Եվրոպային, որի դիտորդական առաքելության հայաստանյան աշխատանքի մեկնարկը դարձել է մեծ քննարկումների առարկա, և որի գործնական հեռանկարները սակայն մեծապես կախված են լինելու նաև Եվրոպայի շուրջ տեղի ունեցող պրոցեսների ընթացքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում