Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին Բաքվում հանդիպմանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմատեխնիկական ընդլայնման հարցեր, ինչպես նաև Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի եռակողմ համագործակցությունը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են համատեղ վարժանքների և աշխատանքային հանդիպումների ինտենսիվության բարձրացման հարցեր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վրացագետ Առնոլդ Ստեփանյանի հետ: