
Ղրղզստանի բոլոր վեց նախագահները հանդիպել են չեզոք տարածքում․ այս մասին հայտնում է BBC-ն՝ շեշտելով, որ սա աննախադեպ իրադարձություն է երկրի նորագույն պատմության մեջ։ Դատելով լուսանկարներից, հանդիպումը տեղի է ունեցել Դուբայում։
Հանդիպման նախաձեռնողը երկրի գործող նախագահ Սադիր Ժապարովը։ Նա ֆեյսբուքի իր էջում գրել է, թե իրականացել է իր երազանքը․ «Ինձ վաղուց հանգիստ չէր տալիս այն միտքը, որ եթե համատեղ հանդիպում անցկացնենք նախկին նախագահների հետ, որոնց ժամանակին ընտրել է ժողովուրդը և որոնք տխուր լքել են իրենց պաշտոնը, ապա կօգնի համախմբել ժողովրդին։ Եւ սա կլինի ամենամեծ նվերը»։