Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի պաշտոնական վարկածի հետ կապված կա վստահության ճգնաժամ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:
Նորիկյանը նշում է, որ եթե մի երկու զինվոր կարողացել են դուրս գալ, ինչու մյուսները ծխախեղդ եղան, հանելուկներ են. «Կապիտանի ցուցմունքը խիստ անարժանահավատ է: Պաշտոնական վարկածի նկատմամբ անվստահություն է, չի բացառվում նաև դիվերսիան: Կացարաններում ոչ մի անվտանգային համակարգ չի գործել, ծնողները հստակ պատասխաններ են պահանջում ՊՆ-ից: Ունենք անխոցելի ապացույցներ. հրդեհից զոհված զինվորներից կան հեռախոսային հաղորդագրություններ»: