Friday, 29 09 2023
18:04
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:00
Լիտվայում 3000 ուսուցիչներ գործադուլի են դուրս եկել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը հակա-Ռուսաստան չէ
17:30
ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել
17:25
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 30, 2023
«Հայաստանը հնարավորությունը ուներ բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ». Ալիև
Սեպտեմբերի 20-ից հետո ավելի հեշտ կլինի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքել. Ալիև
17:17
«Ղարաբաղի հայերը զանգվածաբար գաղթում են Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով». Պետեր Ստանո
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
17:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով

Մյունխենը կորցրած հնարավորություն էր. պետք է փորձել հավասարեցնել պուտինյան ու ալիևյան ռեժիմները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, ինչպե՞ս եք գնահատում Մյուխենում Փաշինյան-Ալիև-Ղարիբաշվիլի եռակողմ քննարկումը։ Ձեր կարծիքով՝ կայի՞ն դրական ազդակներ։

-Կարող եմ ասել, որ Մյունխենը հերթական կորցրած հնարավորությունն էր երկու կողմի համար՝ ծավալել երկխոսություն առանց որևէ մեկի լուրջ միջնորդության ու ազդեցության։ Խոսքս բոլոր այն երկրների մասին է, որոնք այս տարածաշրջանում շահեր ունեն։ Այս երկխոսությունը, կարող ենք փաստել, որ չի ստացվել՝ հաշվի առնելով պանելային քննարկման ժամանակ երկու կողմից հնչած հայտարարությունները, դրանց տոնայնությունը։ Ընդհանուր առմամբ՝ վարչապետի ելույթում կային բավականին դրական ակցենտներ։ Ես չեմ կարծում, որ նա ասել է ինչ-որ բան, որ չպետք է ասեր։ Ըստ իս՝ նա չի շեշտել մեկ շատ կարևոր հանգամանք՝ առ այն, որ Ադրբեջանն այսօր օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքը։Երբ Ալիևը նշեց, որ 30 տարի Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ միանգամից պետք է հակադարձումն աներ։ Այսօր դա մեզ հնարավորություն  կտար դիվանագիտական լեզվով տանել զուգահեռներ ալիևյան  ու պուտինյան ռեժիմների միջև։ Այսինքն՝ հավասարեցնել նրանց։ Ալիևը հարձակվել ու օկուպացրել է Հայաստանի տարածքները, իսկ Պուտինը՝ հարձակվել ու օկուպացրել Ուկրաինայի տարածքները։ Պետք է փորձել ամեն ինչ անել, որպեսզի այդ  երկու ագրեսորները ստանան հավասարազոր կարգավիճակ։ Գոնե փորձել պետք է։

-Երբ ամերիկյան կողմը խոսում է «զգալի առաջընթացի» մասին,  ի՞նչ նկատի ունի։ Ո՞րն է այդ առաջընթացը, երբ բանակցություններ տեղի չեն ունենում, միջանցքը չի բացվում։

-Ես չեմ կարոց հստակ ասել, որովհետև բացի հրապարակային մասից, այսինքն՝ այն ինչ-որ մենք տեսանք ու լսեցինք Մյունխենում, կա նաև ոչ հրապարակային մաս։ Մենք չգիտենք՝   երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ինչ է քննարկվել ու ինչ համաձայնություն է ձեռք բերվել։ Ես չեմ բացառում, որ այո՛, որոշակի առաջընթաց կարող է լինել նույն խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք տեսանք, որ Ալիևն արդեն թույլ է տալիս մեզ անցակետ տեղադրել «Զանգեզուրի միջանցքում»՝ չնայած դա կապում է Լաչինի գործող միջանցքի հետ, որ այնտեղ էլ անցակետ տեղադրվի։ Համենայնդեպս արդեն իսկ որոշակի տեղաշարժ կա։ Միգուցե Բլինքենը դրա մասին է խոսում։ Մենք ամբողջական պատկերը չունենք և դա նորմալ է։ Հիմա հստակ ասել, թե ինչ նկատի ուներ՝ դժվար է։

-Իսկ բանակցությունների վերսկսումն այս փուլում հնարավոր համարու՞մ եք։

-Հնարավոր համարում եմ, բայց բանակցություններ վերսկսելու համար նախ պետք է հրաժարվել Մոսկվայի ֆորմատից։ Մենք տեսնում ենք, որ Լավրովը ամեն ինչ անում է, որպեսզի կազմակերպեն   գոնե արտգործնախարարների հանդիպումը։ Եթե մեզ հաջողվի մերժել այդ նախաձեռնությունը, ես տեսնում եմ, որ կա հնարավորություն իսկապես շարունակել  «պրահյան» գործընթացն ու այո՛, ունենալ որոշակի առաջխաղացում։

-Այսինքն՝ ամեն դեպքում արևմտյան միջնորդությամբ։

-Ցավոք սրտի մենք այլընտրանք այլևս չունենք։ Եթե այլընտրանքը ռուսական ֆորմատն է, ապա այն չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Սա փաստ է այն պատճառով, որ Ռուսաստանի շահերն ավելի շատ համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի հետ, քան իր  թղթի վրա ռազմավարական դաշնակցի։ Այդ փաստից ելնելով,  մենք կարող ենք ֆիքսել, որ կարող ենք հաջողություն ունենալ միայն արևմտյան ֆորմատում՝ չնայած դա էլ միանշանակ չէ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում