Թուրքիայում ընտրությունների նորմալ ժամկետը հունիսն է. ընդդիմությունը հզոր չէ, ներուժ չունի, Էրդողանը շատ ռեսուրսների է տիրապետում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում համայնքային գործիչ Ալպեր Քեշիշյանը:
Ըստ Քեշիշյանի երկրաշարժից հետո հայ-թուրքական հարաբերություններում գուցե լավ զարգացումներ լինեն. լավատես չեմ, բայց հոռետես էլ չեմ. «Հայ-թուրքական հարաբերություններում բացառիկ երևույթների ականատես եղանք: Պոլսում ևս երկրաշարժի վտանգ կա. Հայ համայնքում ևս խուճապ է»: