Thursday, 07 12 2023
Հայացք դրսից
19:50
2023 թվականին Գերմանիա է ժամանել ավելի քան 325 հազար փախստական
19:40
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կհամագործակցեն միջազգային անվտանգության ոլորտում
Բաքվի դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
19:20
Ֆրանսիան կառաջարկի ՀԱՄԱՍ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների հատուկ ռեժիմ սահմանել
Մեհրաբյան online
Տարադրամի փոխարժեք այսօր
19:00
Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում ավելի քան 11 հազար օտարերկրացիներ են տարհանվել Եգիպտոս
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները դեկտեմբեր- 8
Գազի փոխարժեք այսօր
Բենզինի փոխարժեք այսօր
18:54
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 8 2023
18:45
Բորելը կհանդիպի Միրզոյանին և Արևելյան գործընկերության այլ նախարարների
Պատրաստ են Արևմուտքի հետ գործարքի. Ալիևը Օ’Բրայանի այցից հետո խոսեց ընտրությունների մասին
18:20
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն
18:10
«Չինաստանն ու ԵՄ-ը պետք է ամրապնդեն փոխադարձ քաղաքական վստահությունը». Սի Ցզինպին
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բաքվի դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
Քվեատուփ են շուռ տալիս, մե՞նք ենք իշախանազավթում անում. շատ ոստիկան կար, որովհետև շատ խուլիգան կար
18:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ինչի է պատրաստվում Բաքուն. Ալիեւի նոր արտահերթը
Որպեսզի ես չասեմ նախկին-ներկա, ընդամենը կհամեմատեմ՝ փոփոխությունները շատ մեծ աստիճանի են. Բագրատյան
Ափսոսում եմ, տկն Հարությունյանի հերոսը չեմ եղել ու դժվար էլ՝ լինեմ, բայց սփոփվում եմ՝ հակահերոսն եմ
Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կազմակերպողներն են գործել ադրբեջանաթուրքական շահերից. ԱԺ փոխնախագահ
Հայհոյանքով չխոսել. վարքագծի 71 կանոն կա բարձրաստիճան պաշտոնյաների համար
17:45
ԵՄ-ն մտադիր է կայուն հարաբերություններ կառուցել Պեկինի հետ․ մեկնարկել է ԵՄ-Չինաստան գագաթնաժողովը
17:30
Ճապոնիան Ուկրաինային 4,5 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի
Ճնշեցի՞ն Ձեզ ՔՊ ֆրակցիայի հետ փակ հանդիպմանը. ՔՊ-ականը ԿԿՀ անդամի թեկնածուին
Ինչու՞ է Ալիևը Բայրամովին ուղարկելու Վաշինգտոն
Արտահերթ ընտրություններով Ալիևը փորձում է խուսափել Խաղաղաղության պայմանագրից

Ալիևն ընդամենը օգտվել և օգտվում է. Հայաստանի ժողովրդի գերխնդիրը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կազմակերպված «կովկասյան պանելային քննարկման» ընթացքում, Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը խոսեց Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին, նշելով, թե դա ընդունել է ոչ միայն միջազգային հանրությունը, այլ նաև Հայաստանի հանրությունը՝ 2021 թվականին ընտրելով պատերազմից հետ «կապիտուլյացիան» ստորագրած իշխանությանը: Սա իհարկե կովկասյան «պանելի» քննարկման այսպես ասած ամենացավոտ հատվածն է առաջին հերթին բարոյական իմաստով, քանի որ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի ժողովուրդը ընդունել է կապիտուլյացիան: Մի կողմ թողնենք Նիկոլ Փաշինյանի արձագանքի հանգամանքը:

Խնդիրը պետք է դիտարկել թերևս խորության մեջ: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ձևավորված հասարակական-քաղաքական «դիսկուրսի» առանցքում դրվեց հենց դա, «կապիտուլյացիան» դարձավ Նիկոլ Փաշինյանին քաղաքական հարված հասցնելու առանցքային «գործիքը»:  Երբ Հայաստանի ներսում մոտ երկու տարի շարունակ, ու մինչ այսօր նաև, «կապիտուլյացիան» հարվածային գործիք է, ինչու՞ դրանից չպետք է փորձի օգտվել հակառակորդը կամ թշնամին, ընդ որում ոչ միայն տվյալ՝ «պանելային» իրավիճակում և դրա հաշվարկով, այլ թերևս նաև Հայաստանի այսպես կոչված ներքաղաքական կյանքի վրա, հանրային օրակարգի վրա ազդեցության հաշվարկով: Առավել ևս, որ Ադրբեջանի առնվազն այդ հաշվարկները արդարանում են գրեթե միշտ: Եթե Ալիևի որևէ հայտարարություն որևէ այլ ուղղությամբ չունենա հաջողություն, ներհայաստանյան ուղղությամբ «ընկալման» հաջողությունը նրա համար գրեթե երաշխավորված է:

Պետք է արձանագրել նաև, որ «երաշխավորները» այդ իմաստով Հայաստանի ներքաղաքական և տեղեկատվական դաշտի խաղացողների գերակշռող մեծամասնությունն է, այդ թվում նաև քաղաքական մեծամասնությունը, որը գործնականում առ այսօր որևէ հիմնարար ու համակարգային աշխատանք չի կատարել ու չի կատարում Հայաստանում տեղեկատվա-քարոզչական միջավայրում որակական փոփոխության գոնե հիմքեր գցելու և ինստիտուցիոնալ արդիականացման նախադրյալ ստեղծելու համար: Ավելին, մեծամասնությունն իր հերթին օգտվում է ընդդիմության տեղեկատվա-քարոզչական ոչից և փորձում դրանից բումերանգի էֆեկկտ ստանալով լուծել իր ներքին խնդիրները: Իսկ հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը չի համակերպվել «կապիտուլյացիայի»: Եվ ոչ թե այն պատճառով, որ գործող իշխանությանն ընտրել է ընդամենը նախկին իշխանության վերադարձ թույլ չտալու համար:

Պարզապես, Հայաստանի ժողովուրդը չի համակերպվել մի բանի հետ, որի գոյությունը չի էլ ընդունել: Հայաստանի ժողովուրդը այո, արձանագրել է, որ եղել է պատերազմի պարտություն, ծանր և ցավագին՝ իր լավագույն զավակների կորստով, տարածքային կորուստներով, ահռելի մարտահրավերներով, Արցախի համար ծանրագույն հետևանքով, բայց այդ ամենով հանդերձ Հայաստանի ժողովուրդը դա համարում է պարտություն, այլ ոչ «կապիտուլյացիա»: Եվ այն, որ դա պարտություն է, բայց ոչ «կապիտուլյացիա»՝ գործնականում արձանագրված է հենց նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում: Այն պարտության հետևանք է, սակայն իր մեջ պարունակում է նաև Ադրբեջանի պարտության տարրեր: Պարտություն իհարկե ոչ Հայաստանի կամ Արցախի, այլ որոշակիորեն Ռուսաստանի նկատմամբ, բայց դա է նոյեմբերի 9-ի  փաստաթուղթը, ոչ թե «կապիտուլյացիա»: Ու Ալիևը անշուշտ քաջ գիտակցում է դա, ինչի համար էլ երկու տարի հետևողականորեն փորձում է փոխել այդ փաստաթղթի տրամաբանությունն ու տառը: Իսկ հայ ժողովուրդը 2021 թվականի հուլիսին կայացրել է ոչ թե ընտրություն «կապիտուլյացիայի» և «չկապիտուլյացիայի» միջև, այլ փաստացի արձանագրել է, որ Հայաստանում առա ներքաղաքական ընտրության դաշտն է գործնականում «կապիտուլյացիոն», ինչպես դարձել տարիներ շարունակ, այդպես էլ շարունակում լինել այդպիսին: Այսինքն, չկա իրապես արդիական, գաղափարական, արժեքային և հայեցակարգային, որակապես այլ մակարդակի ընտրություն, որի շնորհիվ Հայաստանը, իսկ դրա արդյունքում նաև Արցախը, կկարողանան քայլ առ քայլ հաղթահարել ծանր պարտության հետևանքն ու գնալ առաջ ոչ միայն վիճակագրորեն, այլ նաև որակապես: Այստեղ է բուն խնդիրը և այստեղ է, որ Հայաստանի ժողովրդին «կապիտուլյացիայի» են ենթարկում իր երեսնամյա նորագույն պատմության «անիվը» պտտող թե իշխած, թե իշխող, թե տարբեր տարիների ընդդիմադիր քաղաքական ուժերի գերակշռող մեծամասնությունը: Սա է ներկայիս գերագույն մարտահրավերը, որ պետք է հաղթահարի Հայաստանի ժողովուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում