
«Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին հիմա փաստացի սպանում են վրացական բանտում»,- այս մասին Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքական գործչի հարազատ եղբայրը՝ իրավաբան Դավիթ Սաակաշվիլին:
«Վրացական իշխանությունների գործողություններով ամեն ինչ ասված է, բոլորը տեսնում են ամեն ինչ։ Հիմա ինձ համար, որպես եղբոր, առաջին հերթին կարևոր է փրկել նրան, և որ ողջախոհությունը հաղթի։ Վրաստանում նույն շրջանին են գնացել։ Սպանեցին Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիային և հիմա փաստացի սպանում են Միխայիլ Սաակաշվիլիին։ Մենք չպետք է վերադառնանք նույն շրջանին»,-ասել է նա։
Դավիթ Սահակաշվիլին կարծում է, որ իր եղբորը թունավորել են բանտում։
«Ամբողջովին առողջ Միշան բանտ մտավ, և այն, ինչ հիմա տեսնում ենք, պարզապես քայքայված առողջություն չէ… Սա հաստատ թունավորման արդյունք է, որը մենք անպայման կապացուցենք»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Սահակաշվիլիին բանտում ծաղրի են ենթարկել։
«Շոու էին սարքել, մի բանտից մյուսն էին տեղափոխում։ Մյուս բանտը, որտեղ հատկապես վտանգավոր հանցագործները միջանցք էին կազմակերպում, որով նա անցնում էր, և նրան սուլում էին։ Ես դա չեմ կարող նույնիսկ վերապատմել, այդպես չեն վարվում նորմալ հասարակության մեջ, այդպես չի վարվում նորմալ կառավարությունը, այդպես չեն վարվում մարդիկ, ովքեր հարգում են իրենց պատմությունը։ Նրա ողջ մնալն այնտեղ իրական մղձավանջ էր նրա համար՝ որպես մարդ»,- ասել է Սահակաշվիլիի եղբայրը ։