Տապալված վեթինգ․ դատական համակարգում ոչ թե հուսադրող պատկեր է, այլ մտահոգությունների տեղիք է տալիս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Հասմիկ Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ ժամանակի հոսքին զուգահեռ շոշափելի արդյունքներ դատական համակարգում նկատելի չեն․ «Դատական համակարգում շրջապտույտիի մեջ ենք, պետությունը համակարգային փոփոխություններ չի իրականցնում: Դատական համակարգում դրվագային փոփոխություններ են, ոչ արմատական: Քիչ չեն այնպիսի դատավորները, որոնք կարող են անցնել կարգապահական վարույթներով, բայց որքանով են ընթացող պրոցեսները նպատակին ծառայում: Կարգապահական պատասխանատվության նպատակային նշանակությունը պետք է հանրության մոտ վստահություն ներշնչի»: