88-ի շարժման իրական նշանակությունը հանրային ու քաղաքական մակարդակում միֆազերծված է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, «Օռբելի» կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ 88-ի շարժման դեպքում գործել է ռեֆերենդ խմբերի գաղափարը․ «88-ի շարժման մեջ լուրջ դերակատարություն են ունեցել ռեֆերենդ խմբեր: 88-ի շարժման հիմքում ընկած էին բնապահպանական պահանջները: 88-ի շարժումը տրանսֆորմացվեց, մոսկովյան կենտրոնից հակադարձվեց: Հատուկ ծրագիր է տարվել 90-ականների հետ կապված ամբողջ հիշողությունը ոչնչացնելու ուղղությամբ»: