Thursday, 07 12 2023
Բաքուն պահանջում է Հայաստանի կողմից ռևանշիզմի բացառում
Սյունիքի մարզի լեռնային հատվածներում մառախուղ է
Ո՞ւր էր դպրոցը, ի՞նչ է արվել կանխելու Էջմիածնում 15-ամյա տղայի մահը
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Հայաստանում
Գազան արաբաթափելու մտածելակերպը արմատացել է Իսրայելում
Գուրգեն Արսենյանի ճակատագիրը պարզ կդառնա դեկտեմբերի վերջերին. «Հրապարակ»
Հռոմի LUMSA համալսարանում անցկացվել է «Հայ ժողովրդի անվերջանալի ողբերգությունը» խորագրով համաժողովը
Իրավապահները գործընթաց են սկսել ՀՀ-ում հանքարդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մասով. «Ժողովուրդ»
Հաջորդը Գորիսի քաղաքապետն է. իշխանությունն ազատվում է ընդդիմադիրներից. «Ժողովուրդ»
Տարածաշրջանի «Մոնոմախի գլխարկը» ծանր է Ալիեւի համար
Ալիևը ներկայանում է կառուցողական. սա հեքիաթ է Արևմուտքին խաբելու համար
ՀՀ-ի և ԱՄԷ-ի խոշոր ընկերությունների համագործակցության համար կստեղծվեն պայմաններ
«Կամ, կամ»-ով չառաջնորդվել. ԱՄՆ-ի հետ մերձենալով՝ չպիտի անտեսենք Ռուսաստանը
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել շարային վարժաձևերից
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
ՀՀ և ՌԴ առողջապահության փոխնախարարները քննարկել են համագործակցության ամրապնդման ուղիները
Տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության հաստատումը պատմական հնարավորություններ կստեղծի․ Օ՛Բրայենը մեկնաբանել է Ալիևի հետ հանդիպումը
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և մեկ տուժած
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով
Հայաստանը հանձնառու է ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Էրդողանը շատ ուզում էր Հայաստանի հետ հարաբերություն հաստատել. այլ բան չուներ ցուցադրելու Արևմուտքին
Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը հույս ունի, որ Հունաստանն ու Թուրքիան բարիդրացիության հռչակագիր կստորագրեն
Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ
Վարչապետը Նանե Ասատրյանին վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում. հիմք է ընդունվել դատարանի վճիռը
Ինչու՞ է խաղաղության բանալին Վաշինգտոնում այլ ոչ Մոսկվայում
ՔՊ հայտարարությունը. Ճգնաժամ Գյումրիու՞մ

Ջո Բայդենի անսպասելի այցը Պուտինի ուղերձի նախօրեին. Կովկասը չի մնա «հեռու»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված և որոշակիորեն անսպասելի այցով ժամանել է Կիև: Այդ մասին տեղեկություն է հրապարակել Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր Տելեգրամ ալիքում, տեղադրելով Բայդենի հետ ձեռքսեղմման նկարը: ԱՄՆ նախագահի Կիև այցը ըստ ամենայնի պատրաստվել է չափազանց գաղտնիության պայմաններում, քանի որ դրա մասին չկար որևէ տեղեկատվական արտահոսք: Այն, որ այցը չէր կարող չծրագրվել և պատրաստվել տևական ժամանակ, անկասկած է, քանի որ ԱՄՆ նախագահի այցի առնչությամբ ձեռնարկվող անվտանգության միջոցառումները պահանջում են մեծ ժամանակ:

Զելենսկին Բայդենի այցը որակել է բոլոր ուկրաինացիներին ցուցաբերվող մեծ աջակցություն: Ավելի վաղ, Սպիտակ տունը մշտապես հերքել է Կիև այցելելու մասին տեղեկությունները, նշելով, որ նախագահ Բայդենի այցը կլինի ըստ անհրաժեշտության, հարկ եղած պահին: Ըստ այդմ ստացվում է, որ այսօր հարկ եղած, անհրաժեշտ պահն է: Ինչո՞վ է պահը անհրաժեշտ, սա է առանցքային հարցը: Եթե դիտարկենք իրավիճակը ռազմաճակատային չափումով, ապա հիմնական մարտական գործողությունները մեծ թեժությամբ ծավալվում են Բախմուտի շրջանում, որը Դոնբասի ճակատի առանցքային կետ է: Ուկրաինան ինքն էլ խոստովանում է, որ այնտեղ վիճակը չափազանց ծանր է և քաղաքը պահվում է մեծ կորուստների գնով, թեև խոսվում է նաև, որ մեծ կորուստների գնով է տեղի ունենում ռուսական հարձակումը: Արդյո՞ք ԱՄՆ նախագահի այցը պայմանավորված է ռազմաճակատում բարդ իրադրության հետ: Բայց, այդ դեպքում ինչո՞վ է օգնելու Բայդենի Կիև այցը: Ըստ ամենայնի, մոտիվներն ու անհրաժեշտությունները «ռազմաճակատային» չեն, այլ քաղաքական: ԱՄՆ նախագահի այցը իրապես բարձր մակարդակի աջակցություն է, որը վկայում է կամ այն մասին, որ Ուկրաինայում և դրա շուրջ իսկապես կուտակված են բարդ խնդիրներ, որոնց լուծման համար պահանջվում է այդպիսի բարձր և անմիջական միջամտություն-ներկայություն, կամ Կիևին ցուցաբերվում է քաղաքական-բարոյական մակարդակի բարձր աջակցություն, դրա դիմաց ակնկալելով գուցե քաղաքական որոշակի «կոմպրոմիսներ»: Շատ դժվար է ստույգ գնահատել այդ մասշտաբի իրողությունները, քանի որ դրանց վերաբերյալ տեղեկատվական չափազանց կարևոր մանրամասներ մեզ հասանելի չեն:

Հատկանշական է երկու հանգամանք: ԱՄՆ նախագահը չի ժամանում Մյունխենի անվտանգության համաժողով՝ այնտեղ ԱՄՆ-ն ներկայացնում են փոխնախագահն ու պետքարտուղարը, բայց համաժողովի ավարտից անմիջապես հետո հանկարծ այցելում է Կիև: Միևնույն ժամանակ, այցը տեղի է ունենում ՌԴ նախագահի ամենամյա ուղերձի նախօրեին: Ուղերձ, որ Պուտինը հղում է տարեվերջին, սակայն այս անգամ հետաձգվեց մինչև փետրվար, մինչև այսպես ասած հատուկ ռազմական գործողության մեկամյակ, որը կլրանա փետրվարի 24-ին: Իհարկե գործնականում ամեն ինչ սկսեց փետրվարի 22-ին՝ Դոնբասի և Լուգանսկի ճանաչումով: Եվ ահա, դրա նախօրեին Պուտինը կհղի իր հետաձգված ուղերձը, իսկ այդ ուղերձի նախօրեին էլ հանկարծ Կիև է ժամանում Բայդենը:

Հետաքրքիր է մի հանգամանք: Հազիվ թե Բայդենի Կիև այցը հայտնի չլիներ, և ավելին՝ նախապատրաստումը իրականացված չլիներ նաև ռուսական կողմի հետ շփումով: Ի վերջո, ռուսները պարբերաբար թիրախավորում են Ուկրաինայի ամբողջ տարածքը՝ էներգետիկ և այլ ենթակառուցվածքներ: Եվ որևէ մեկը չէր կարող երաշխավորել, որ հանկարծ ակամա չի թիրախավորվի ԱՄՆ նախագահը: Ըստ այդմ, անկասկած է, որ ռուսական կողմն իրազեկվել է Բայդենի այցի մասին: Եվ հետաքրքիր է, որ ռուսական տեղեկատվական տիրույթից էլ չի եղել սպասվող այցի մասին արտահոսք: Միով բանիվ, տեղի ունեցողը խոսում է թերևս այն մասին, որ Ուկրաինայի ուղղությամբ իսկապես սպասվում են կարևոր զարգացումներ: Դրանք կլինեն ռազմա-քաղաքական լարումը էապես ավելացնո՞ղ, թե՞ հակառակը՝ նվազեցնող զարգացումներ, օրինակ այն բանից հետո, երբ ռուսական կողմին կանցնի Բախմուտը, բավականին բարդ է ասել: Բայց այն, որ այդ զարգացումները չեն ացնի նաև Կովկասի «կողքով», կասկածից վեր է: Ի դեպ, այդ համատեքստում ուշադրության է արժանի մեկ այլ շղթա: Փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Փետրվարի 16-ին պատերազմից ի վեր առաջին անգամ Կիև է մեկնել Իսրայելի արտգործնախարարը: Փետրվարի 17-ին Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի և Իսրայելի պաշտպանության նախարարի հանդիպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում