
Փետրվարի 19-ին` ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ձորը գլորվելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 4-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՔԿ-ի նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի մոտակայքում։