Ղարաբաղյան շարժումը սկսվել է իրավունքներից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Քաղաքագետի խոսքով՝ 30 տարի առաջ Ժողովրդավարական պայքարի գործիքակազմը օգտագործվեց․ ««Պերեստրոյկա»․ Ղարաբաղյան շարժումը սկսվել է ժողովրդավարական գործիքներով: Մինչ օրս չի հստակեցվում՝ ինչ է ուզում ԼՂ ժողովուրդը՝ միավորվել Հայաստանի՞ն, թե՞ անկախ լինել: Չկարողացանք կարևորել կարգավիճակի ձեռքբերման հարցը, շեշտը դրվեց նրա վրա, որ փաստացի հայերն էին վերահսկում ԼՂ տարածքը: Արցախը չունի կարգավիճակ, միջազգային հանրությունը դիտարկում է՝ կա կոնֆլիկտ և այն ճանաչում է Ադրբեջանի մաս: Արցախի հարցում միջազգային մեխանիզմով լուծում է պետք: Միջազգային ճնշումների ներքո Ալիևը փոխել է իր հռետորաբանությունը: Ռուբեն Վարդանյանի հետ կապված նարատիվները Բաքուն օգտագործում է պրոցեսը երկարաձգելու համար: Մյունխենում ֆիքսվեց՝ թեև Հայաստանը ունի լրջագույն խնդիրներ, կա ՀՀ տարածքների օկուպցիա՝ ՀՀ-ն կոնստրուկտիվ քայլեր է իրականացնում»: