Wednesday, 29 11 2023
22:07
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի
«Մենք աջակցում ենք փախստականների վերադարձին». ԱՄՆ դեսպան
Որդուն բանակից ազատել է 19 հազար դոլարով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին
Ավտո եմ բերում, ծախեմ, 2 հազար դոլար աշխատեմ, ինչի՞ եք մորթում. Աղազարյան
Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Պարոնայք, բոլոր ձվերը չի կարելի դնել մի զամբյուղի մեջ
19:20
Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար
Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան
Ռուսաստանը հարվածում է մեր տնտեսությանը. ինչ է ուզում կորզել Հայաստանից
Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումը Սամվել Բաբայանն այս փուլում հնարավոր չի համարում
Իշխանության հրաժարականը պահանջողների կարող եմ հիշատակել, որոնք գործակցում են իշխանության հետ
Հույսը պետք է դնենք մեզ վրա, ոչ թե հարեւանների, հզոր բանակ պետք է ստեղծենք. Սամվել Բաբայան
18:50
Ուկրաինայում վատ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի
Ինչո՞ւ եք ընկել ավտոներկրողների հետևից, միանգամից արգելեք էդ բիզնեսը. ՀՅԴ-ական պատգամավոր
Մեզ առաջինը քննադատելու են նրա համար, որ Մաքսայինը կարող է դիտմամբ ձգձգել ու ավելի շատ փող աշխատել
Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումը Սամվել Բաբայանն այս փուլում հնարավոր չի համարում
18:35
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիր

Բացահայտվել են ՏԻՄ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու բազմադրվագ դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող Երևան համայնքի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում կառուցապատման աշխատանքներով զբաղվող քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ իրենց իշխանական լիազորություններով պայմանավորված կաշառք տված անձանց օգտին ապօրինի գործողություններ կամ անգործություն կատարելու համար, ինչպես նաև նույն նպատակներով ընդունել են տնտեսվարողների կողմից կաշառք տալու առաջարկը, որպիսի գործողությունների արդյունքում իրենց իշխանական լիազորություններն օգտագործել են ի վնաս ծառայողական շահերի՝ էական վնաս պատճառելով պետության, ինչպես նաև անձանց իրավունքներին ու օրինական շահերին։

Հերթական անգամ՝ 2023 թվականի փետրվարի 17-ին, Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իշխանական լիազորություններն օգտագործելով Ավան վարչական շրջանում կառուցապատման աշխատանքներ կատարող Բ. Ս-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ շինարարա­կան աշխատանքներ իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի «MS 922 MS» վրացական հաշվառման համարանիշի ավտոմեքենայում 500.000 ՀՀ դրամ գումար ստանալուց և տարադրամի փոխանակման կետում այն դոլարի փոխարկելուց հետո, կաշառք տված անձի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել են։

Դեպքերի կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Անհետաձգելի վարութային գործողությունները կատարելուց հետո, նախաքննություն իրականացնելու նպատակով, քրեական վարույթն, ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում