Friday, 29 09 2023
Անահիտ Մանասյանը Նաննա Սկաուին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գևորգյան
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար
Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան
Ադրբեջանական ուժայինները բերման են ենթարկել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
14:45
Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն
14:30
Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին
14:19
Ադրբեջանի նախագահը կորցրել է եվրոպացիների վստահությունը
«Հորադիզ-Զանգելան երկաթուղու կառուցումը մոտ ժամանակներս կավարտվի». Ալիև
Ռազմավարական իմաստով Ռուսաստանի Դաշնությունը կկորցնի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 300 մլն դոլարի օգնության օրինագծին
Վարչապետի ուղերձը հակասական էր. եթե անվտանգային համակարգը չի գործում, չի կարող լինել հարգանք
13:27
Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ
Հայաստանին ի՞նչ է «հիշեցնում» և ակնկալում Անկարան
«Հայաստանը պետք է կատարի միջանցքը բացելու խոստումները». Թուրքիայի ՊՆ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 29, 2023
13:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրել

Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, որոնք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալները։

Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ըստ նախարարության՝ ինքնաթիռներին և նավերին հասցված վնասի մասին տեղեկություններ չկան:

Kyodo-ն հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԿԺԴՀ-ի վերջին արձակումների առնչությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ ընդգծելով, որ Տոկիոն սերտորեն կհամագործակցի Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հետ՝ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, ըստ նախագահող Մալթայի, տեղի կունենա երկուշաբթի կեսօրին:

Ճապոնիայի կառավարությունը Պեկինում իր դեսպանատան միջոցով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային:

Փհենյանն իր հերթին պետական ԶԼՄ-ների միջոցով հայտնել է հրթիռների արձակման մասին՝ նշելով, որ Կորեայի ժողովրդական բանակը պայմանական թիրախներ է խոցել մեկնարկային կետից 395 կմ և 337 կմ հեռավորության վրա և դրանց ուղղությամբ երկու արկ է արձակել:

Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընի կրտսեր քույր և օգնական Կիմ Յո Չենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Փհենյանը կարող է հրթիռներ արձակել Խաղաղ օվկիանոս, հնարավոր է՝ Ճապոնիայի վրայով: Եվ դա, ըստ Կիմ Յո Չենի՝ «կախված է ԱՄՆ ուժերի գործողություններից»:

Կիրակի օրը ԱՄՆ-ն ռազմաօդային ուժերի առանձին զորավարժություններ է անցկացրել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ: Փետրվարի 22-ին նախատեսված են Վաշինգտոնի և Սեուլի զորավարժություններն՝ ուղղված միջուկային սպառնալիքների դեմ:

Փետրվարի 18-ին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որը թռել էր 989 կմ՝ հասնելով 5768,5 կմ առավելագույն բարձրության:

Հարավային Կորեան, ի պատասխան այսօրվա և շաբաթ օրվա հրթիռային արձակման, լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի հետ կապված 4 ֆիզիկական և 5 իրավաբանական անձանց դեմ:

2022 թ.-ին Փհենյանը տարբեր տեսակի հրթիռների՝ ռեկորդային թվով փորձարկումներ է իրականացրել՝ 37, որոնց ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում