Thursday, 07 12 2023
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում

Ֆանտաստիկ գոլ Արգենտինայից․ Հայաստանի հավաքականի հարձակվողի հայտը․․․

Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Բոկա Խունիորսն» այս գիշեր սեփական հարկի 3։1 առավելության է հասել «Պլատենսեի» նկատմամբ։ 67-րդ րոպեին դուրս գալով փոխարինման, ընդամենը 7 րոպե անց դաշտի տերերի երրորդ գնդակը տպավորիչ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Վերջինս առաջին հանդիպումն անցկացրեց ընթացիկ առաջնությունում։ Անցյալ տարի այս ֆուտբոլիստը վնասվածքների պատճառով չկարողացավ կայուն խաղ ցուցադրել։ Բալեկյանը չկարողացավ օգնել նաև Հայաստանի ազգային հավաքականին, որը ելույթ ունեցավ Ազգերի լիգայի խաղարկությունում։ Նշենք, որ Բալեկյանը կենտրոնական հարձակվող է և հաջող է խաղում նաև օդային պայքարում։ Վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը ըստ էության ելույթ է ունենում առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի։ Ալեքսանդր Կարապետյանի խաղային որակներն այլևս չեն համապատասխանում ազգային թիմին և այս առջևի գծում առկա խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կենտրոնական հարձակվողի բացը փորձում էր լրացնել տակտիկական տարբեր լուծումներով, բայց․․․։

Ժամանակը ցույց տվեց, որ առանց նոմինալ կենտրոնականի հնարավոր չէ լուրջ արդյունքրի հասնել։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներում Հայաստանի հավաքականը նույնքան հաղթանակ էր տարել, առավելության հասնելով Լիխտենշտեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի նկատմամբ։ Այդ մրցավեճերին մասնակցել էր նաև Բալեկյանը աչքի ընկնելով արդյունավետ գործողություններով։ Այնուհետև, կորոնավիրուսի համավարակի պատճառով Բալեկյանը բաց թողեց ազգային թիմի հաջորդ 5 հանդիպումները։ Այդ 5 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 2 միավոր։ Բալեկյանը վերջին անգամ ազգային թիմ է հրավիրվել 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ Երևանում տեղի ունեցած հանդիպումներին։ Այս մրցավեճերը սակայն Կապառոսն ուղղակի ձախողեց։ Մասնավորապես, Երևանում 0։5 հաշվով Հյուսիսային Մակեդոնիային զիջելուց հետո մերոնք 1։4 հաշվով պարտվել էին գերմանացիներին։ Ինչևէ, մեր հավաքականն այսօր ունի նոր գլխավոր մարզիչ, որի համար կարևոր խնդիրներից մեկը կենտրոնական հարձակվողի բացն է։

Բալեյանի ֆանտաստիկ գոլը ցույց է տալիս, որ այս հարձակվողը գտնվում է լավ մարզավիճակում և ամակայից լուրջ հայտ է ներկայացրել օգնելու մեր ազգային հավաքականին։ Չմոռանանք, որ մարտի 25-ին Հայաստանի հավաքականը սկսելու է պայքարը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Երևանում մրցելով Թուրքիայի հետ։ Կարևորագույն այս մրցավեճին կենտրոնական հարձակվողի ներկայությունը մեր թիմում կարելի է ասել անհրաժեշտ է։ Այո շատ է խոսվել, որ Բալեկյանի խաղը հավաքականում չի ստացվում և նա իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս։ Փաստենք սակայն, որ Բալեկյանը բարձրակարգ հարձակվող է և մեր հավաքականում նրա համեմատաբար թույլ խաղի պատճառը կարելի է համարել մարզչական։ «Բոկա Խունյորսը» Լատինական Ամերիկայի ուժեղագույն ակումբներից է, որտեղ ելույթ է ունեցել լեգենդար Մարադոնան։ Այս թիմում ուղղակի չեն կարող հայտնվել ոչ բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Լիահույս ենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կհրավիրի Բալեկյանին Թուրքիայի դեմ մրցավեճին։ Այո, գոյություն ունի նաև խնդիր կապված թռիչքների հետ։

Շատ ֆուտբոլիստներ մոլորակի հակառակ կողմից ժամանելով Եվրոպա չեն հասցնում ադապտացվել և անհաջող հանդիպումներ են անցկացնում։ Ֆուտբոլիստին հնարավորինս շուտ Երևան հասցնելը սակայն որոշ չափով նաև ֆուտբոլի ֆեդերացիայի խնդիրն է։ Հուսով ենք, որ ՀՖՖ-ն ժամանակին կլուծի նաև չվերթների խնդիրը։ Այլ տարբերակ պարզապես չունենք և Բալեկյանին ժամանակին Երևան բերելը այլընտրանքայն լուծում կարելի է համարել։ Ասել է թե, ունենք-չունենք մեկ կենտրոնական հարձակվող ունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում