Wednesday, 29 11 2023
22:07
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի
«Մենք աջակցում ենք փախստականների վերադարձին». ԱՄՆ դեսպան
Որդուն բանակից ազատել է 19 հազար դոլարով
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարում է լրագրողների համար նախատեսված նոր մասնագիտական փոխանակման ծրագրի մասին
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Դպրոցների շինարարության վերջնաժամկետից շեղում չպետք է լինի. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պահանջը՝ շինարարներին և տեխհսկողներին
Ավտո եմ բերում, ծախեմ, 2 հազար դոլար աշխատեմ, ինչի՞ եք մորթում. Աղազարյան
Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Պարոնայք, բոլոր ձվերը չի կարելի դնել մի զամբյուղի մեջ
19:20
Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար
Արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր․ Էդուարդ Թոփչյան
Ռուսաստանը հարվածում է մեր տնտեսությանը. ինչ է ուզում կորզել Հայաստանից
Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումը Սամվել Բաբայանն այս փուլում հնարավոր չի համարում
Իշխանության հրաժարականը պահանջողների կարող եմ հիշատակել, որոնք գործակցում են իշխանության հետ
Հույսը պետք է դնենք մեզ վրա, ոչ թե հարեւանների, հզոր բանակ պետք է ստեղծենք. Սամվել Բաբայան
18:50
Ուկրաինայում վատ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի
Ինչո՞ւ եք ընկել ավտոներկրողների հետևից, միանգամից արգելեք էդ բիզնեսը. ՀՅԴ-ական պատգամավոր
Մեզ առաջինը քննադատելու են նրա համար, որ Մաքսայինը կարող է դիտմամբ ձգձգել ու ավելի շատ փող աշխատել
Երեւան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումը Սամվել Բաբայանն այս փուլում հնարավոր չի համարում
18:35
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ստորագրել են 2024 թվականի համագործակցության ծրագիր

Վերջապես Երևանում եմ և կարող եմ ականատեսի վկայությամբ պատմել Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև պանելային քննարկման վերաբերյալ իմ տպավորությունը. Ա․ Բաբաջանյան

Վերջապես Երևանում եմ և կարող եմ Մյունխենի հայտնի հյուրանոցի դահլիճում գտնվող ականատեսի վկայությամբ պատմել Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև պանելային քննարկման վերաբերյալ իմ տպավորությունը։

Հարավկովկասյան երկրների առաջնորդների համատեղ քննարկմանը նախորդել էին մի քանի առանցքային քննարկումներ՝ նվիրված եվրոպական անվտանգությանն ու համատեղ անելիքներին, որտեղ կենտրոնական և հիմնական դերը և թիրախը վերապահված էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։

Շատ կարևոր է, որ հենց այս պանելի մասին գնահատականները եւս բխեն ընդհանուր քննարկվող առարկայի և սուր ու անզիջում ելույթների համատեքստից։ Հնարավոր չէ անաչառ գնահատական տալ այս քննարկմանը՝ առանց հաշվի առնելու, թե ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ՆԱՏՕ-ի գլխ․ քարտուղար Յան Ստոլտենբերգը և ԱՄՆ Պետքարտուղար Բլինքերնը բառացիորեն մեկ ժամ, կամ դրանից ավելի քիչ առաջ, այդ նույն շենքում և սրահում ինչ հայտարարություններ են արել։

Այս ելույթներից կարելի է եզրակացնել Մյունխենյան անվտանգության 59-րդ համաժողովի հիմնական ուղերձը, որը տրամագծորեն մերժվեց Ալիևի կողմից։

Ալիևի խոսքն ամբողջությամբ պատերազմի պրոպագանդա էր, ու թեև Երևանը լավագույնս չմատնանշեց ընդդեմ Արցախի և Հայաստանի Բաքվի ու ընդդեմ Ուկրաինայի Մոսկվայի միջազգային կարգն ու իրավունքը ոտնակոխ անելով չսադրված (unprovoked) պատերազմների նմանությունները, բայց Երևանի փոխարեն դա արեց ինքը Ալիևը, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որպես կապիտուլյացիայի ակտ վկայաբերեց։

Ռուսաստանը ցանկանում է կապիտուլյացիայի ենթարկել Ուկրաինային, մի չսադրված պատերազմում և այս կարևոր արձանագրումն արվում է բոլոր կարևոր բանախոսների կողմից: Այս համատեքստում խոսել միջազգային իրավունքին և կարգին դեմ գնալով Հայաստանին ուժով այսպես կոչված կապիտուլյացիայի ենթարկելու մասին, ու դա ներկայացնել որպես նվաճում, սա չի կարող ընակալում գտնել եվրոպական որևէ հարթակում։

Ալիևը հասկացել էր մյունխենյան տրենդը՝ Ալիևը Փաշինյանի ժողովրդավարության և խաղաղության մասին հայտարարությունները հակադրում էր օկուպացիայի դեմ պայքարով՝ Զելենսկու հռետորաբանությամբ, որպեսզի ավելի ընկալելի լինի ուկնկդիրների համար։ Սա ինքնին նշանակում է, որ Ալիևը օդի պես կարիք ունի այսպիսի հարթակներում, եվրոպացիների մոտ ապացուցելու, որ Ուկրաինայի օրինակով Ադրբեջանը ևս պայքարի այլ ճանապարհ չտեսնելով ուժող պայքարում է օկուպացիայի դեմ:

Այստեղ իհարկե արժեր շատ կարճ ակնկարել 2022-ի սեպտեմբերյան չսադրված հարձակումը, լայնածավալ ագրեսիա Հայաստանի սուվերեն տարածքի վրա, որն ամբողջությամբ տարբեր է դարձնում Ադրբեջանի և Ուկրաինայի քեյսերը։

Հայաստանի ղեկավարի Մյունխենում, այդ դահլիճում, այդ պանելում գտնվելն ինքնին խոսում է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, ավելին Ալիևի՝ Մյունխենում գտնվելն ու Բլինքենի միջնորդությամբ եռակողմ հանդիպմանը մասնակցելը վկայում է որ ոչ մի կապիտուլյացիա տեղի չի ունեցել։

Գուցեև եղել է Ադրբեջանի և երրորդ երկրների մտադրությունը 2020-ի պատերազմը դարձնել Հայաստանի վերջնական կապիտուլյացիա և ջախջխում, բայց ակնհայտ է, որ Հայաստանը այդ արհավիրքից հետո ոչ միայն իր պետականությունն է պահպանել, թե բանակն է փորձում ոտքի կանգնեցնել, և թե սուվերեն որոշում է կարողացել ընդունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով եվրոպացի դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։

Պանելային քննարկման ժամանակ Հայաստանի կոչը Ալիևին՝ հրաժարվել վրեժխնդրությունից և մտածել խաղաղ ապագայի մասին ամենատպավորիչն էր և, դահլիճում ու միջանցքներում քննարկվող հիմնական ուղերձը։

Մյունխենի անվտանգության համաժողովին չի կարելի պատերազմի պրոպագանդա անել, կապիտուլյացիայի մասին խոսել, այն էլ մի երկրի մասին, որի հետ հավաքական Արևումուտքը կոնսենսուն ունի աշխատելու, սերտորեն համագործակցելու։ Հայաստանը այստեղ սպասված ներկայություն է:

Այս պանելում Ալիևը հաղթանակ չի տարել, պանելը չի եղել հաղթելու և պարտվելու մասին, բայց հաշվի առնելով, 2020-ի Փաշինյան-Ալիև դեբատի դառը հիշողությունը, որից ութ ամիս անց տեղի ունեցավ 2020-ի ավերիչ 44-օրյա պատերազմը, սա իսկապես կարևոր հաղթահարում և ճեղքում էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում