Friday, 01 12 2023
Դոնի Ռոստովի խոշորագույն շուկայում հրդեհ է բռնկվել
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան

«Մաշող պատերազմի» ուրվականը Մյունխենի հանդիպման ստվերում

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո Մյունխենում հանդիպեցին իրենց մայրաքաղաքներում՝ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Խովաևին ընդունելուց օրեր անց: Իսկ այդ ընդունելությունները ուշագրավ էին նրանով, որ Խովաևի Երևանում և Բաքվում գտնվելու օրերին տեղի ունեցան Լավրով-Միրզոյան և Պապիկյան-Շոյգու հեռախոսազրույցները, ինչպես նաև Պուտին-Ալիև հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան էլ հայտարարեց, որ Խովաևն ունեցել է օգտակար այցեր, որոնց մանրամասները չի բարձրաձայնում թեմայի զգայունությունից ելնելով: Այդ ընթացքում, զուգահեռ, տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա, ինչ որ իմաստով անսպասելի:

Ի վերջո, Երևանի օգնությունը երկրաշարժից տուժած Թուրքիային, ամենևին չէր ենթադրում կամ չէր առաջացնում նաև արտգործնախարարի այցի ակնկալիք, հետևաբար այդ այցը թերևս եղել է ոչ թե պարզապես ժեստ ու տրամաբանական շարունակություն, այլ իրավիճակի համատեքստում կատարված արդեն կոնկրետ քաղաքական քայլ: Դրա հաջորդ օրն էլ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ նախօրեին՝ այսինքն արտգործնախարարի Թուրքիա կատարած այցի օրը, ավարտել են խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի հերթական փուլի Հայաստանի գործը և մշակված նախագիծը փոխանցել Ադրբեջանին ու համանախագահ երկրներին:

Ենթադրվում է, որ Ադրբեջանին փոխանցել են Թուրքիայի միջոցով, այլ կերպ ասած՝ փոխանցել են նաև Թուրքիային: Թուրքիան միշտ է եղել բանակցային գործընթացի ոչ ֆորմալ էական կողմ, սա ակնառու է նաև գաղտնազերծված փաստաթղթերից ու նախկին համանախագահների պատումներից և հուշերից: Վաշինգտոնի հովանու ներքո հանդիպումը այս շղթայի մեջ է, թե՞ այդ շղթայի դեմ, սա իհարկե բավականին բարդ է ասել: Մյունխենից հետո պետքարտուղար Բլինքենը մեկնելու է Թուրքիա, հետո՝ Հունաստան: Հայտնի է հույն-թուրքական հարաբերության լարվածությունը, ինչի ֆոնին սակայն երկրաշարժի առիթով ցավակցել, օգնություն է առաքել նաև Հունաստանը, և Թուրքիա մեկնել է նաև Հունաստանի արտգործնախարարը:

Բավականին բարդ խճանկարի համապատկերում էլ տեղի է ունենում Բլինքենի հովանու ներքո Փաշինյան-Ալիև հանդիպումը, ինչին նախորդել էր ՌԴ հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ցանկության դեպքում կազմակերպել հանդիպում խաղաղության պայմանագիրը քննարկելու համար:

Երևանն ու Բաքուն փաստացի խաղում են բոլոր դաշտերում: Սա նվազագույն մի անհրաժեշտություն է, քանի որ, խորքային իմաստով, խաղում են բոլոր ուժային կենտրոնները և Երևանն ու Բաքուն չունեն նրանցից որևէ մեկի խաղը մերժելու հնարավորություն, և թերևս ունեն դա չանելու ողջախոհություն: Չկա այլ տարբերակ և այստեղ ոչ թե նյարդերի, այլ ռեսուրսների պայքար է, սկսած ժամանակից, մինչև տնտեսական, սոցիալ-հոգեբանական, նաև ինստիտուցիոնալ: Այլ կերպ ասած, միմյանց մաշելու Ռուսաստանի և ԱՄՆ դիմակայությունը մեծ հաշվով սկսել է իր ներգործությունը հայ-ադրբեջանական հակամարտության վրա և կամա, թե ակամա, Հայաստանն ու Ադրբեջանն էլ հայտնվել են «միմյանց մաշելու» ռեժիմում: Իհարկե այդ իմաստով Ադրբեջանի պարագայում պատկերը հարաբերական է, քանի որ Բաքուն ունի անհամեմատ մեծ ռեսուրսային առավելություն, բայց այս դեպքում Երևանի «չմաշվելն» է Բաքվի համար ստանում «մաշվելու» որոշակի իմաստ և նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում