Ինչպես հաղորդում Trend գործակալությունը՝ հղում անելով արաբական լրատվամիջոցներին, Կատարի էմիր Համադ բեն Խալիֆա Ալ-Թանիի նկատմամբ կատարվել է մահափորձ: Դեպի իր պալատը տանող ճանապարհին, որտեղ նա պետք է հանդիպեր Ռուսաստանի դեսպանի հետ, նրա շարասյան մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո անհայտ անձինք կրակ են բացել էմիրի մեքենայի և նրան ուղեկցողների վրա:
Այս հարձակման հետևանքով երկրի ղեկավարը, նախնական տեղեկություններով, ստացել է վնասվածքներ, նրան ուղեկցող 8 մարդ վիրավորվել են: Մենք հետևում ենք դեպքերի զարգացմանը:









































