Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եվրամիությունը ավելի ու ավելի է մոտենալու Հայաստանին:
Անհրաժեշտ է որակապես բարձրացնել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մակարդակը:
CEPA-ն այլևս պետք է համարել անցյալ, այն չի համապատասխանում Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակին և երկուստեք ձգտումներին:
Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և վերադառնա 2013-ի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի խայտառակ որոշումից առաջ բանակցված Ասոցացման համաձայնագիրը դարձնի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը:
Այս մասին այսօր երկար խոսեցինք Չեխիայի ԱԳ նախարար, մեր երկրի բարեկամ Յան Լիպավսկու Jan Lipavskÿ) հետ: