Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բարեկամ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ զրույցը չափազանց ջերմ և անկեղծ էր:
Կատրին Կոլոնան պատմեց բազմաթիվ խոչընդոտների և դժվարությունների մասին, որ Ֆրանսիան հանդիպում է Հայաստանին աջակցելու ճանապարհին:
Ֆրանսիայի, անձնապես նախագահ Մակրոնի դերը անգնահատելի է: Դեպի Եվրոպա Հայաստանի ճանապարհին Ֆրանսիան ահռելի կարևորություն և նշանակություն ունի: Հարավային Կովկասում ֆրանս-ամերիկյան համագործակցությունը այլընտրանք չունի: Պետք է ամեն կերպ աշխատել այդ ուղղությամբ: