Մեր խնդիրն է այսօր բացատրել, բացահայտ դարձնել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս տարածող ուժ է, ինչը նա անում է ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում՝ վերջինիս դեպքում «Վագների» խմբի կողմից միջամտությամբ։ Այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ինչպե՞ս մենք կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կարող են հաղթահարվել այն նեոգաղութատիրական Ռուսաստանի կողմից, որին ես քիչ առաջ նկարագրեցի։ Ես դա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ում կողքին կշարունակենք լինել և կշարունակենք գործել»,- նշել է նա։